«Դեպի Եվրատեսիլից»՝ դեպի Պորտուգալիա - VNews

«Դեպի Եվրատեսիլից»՝ դեպի Պորտուգալիա

26169912 1001167240021316 4410183229189508818 n - «Դեպի Եվրատեսիլից»՝ դեպի Պորտուգալիա

Փետրվարի 19-ին «Դեպի Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչում տասը մասնակից Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում պայքարեց եզրափակչում ելույթ ունենալու համար: Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների 50/50 քվեարկության արդյունքում ելույթ ունեցած տասը մասնակցից հաջորդ փուլ անցան հինգը` Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը: Պայքարից դուրս մնացին Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ժաննա Դավթյանը, Անգելը և Գաթա բենդը:

Փետրվարի 22-ին տեղի կունենա «Դեպի Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ իրենց ուժերը կփորձեն Մարիա Սիքրեթը,Կամիլ շոուն, Արման Մեսրոպյանը, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա փետրվարի 25-ին:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 2-րդ եթերաշրջանի հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018 երգի միջազգային մրցույթում, որը տեղի կունենա Եվրատեսիլ 2017 թվականի հաղթող երկիր՝ Պորտուգալիայում:

Ըստ Վիվառոյի սահմանած գործակիցների, ֆավորիտ է համարվում Կամիլը (Արսեն Գրիգորյան), այնուհետև բարձր են գնահատվում Մհերի, Սևակ Խանաղյանի, Հասմիկ Շիրոյանի և «Նեմրա» խմբի հնարավորությունները: Նշված թեկնածուների գործակիցներին կարելի է ծանոթանալ այստեղ:


Երգչուհի Մանիժան իր հասցեին սպառնալիքներ է ստանում

Մանիժան կներկայացնի Ռուսաստանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին…

«Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի որոշ սահմանափակումներով

3 նոր ու ոգեկոչող երգ՝ Արցախի ու մեր հերոսների մասին

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Վան Եղիազարյանը

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

ՄյուզիքԼիսթ. Վան Nemra