Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը - VNews

Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը

IMGL2561 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 23-ին Երևանի Կամերային թատրոնում տեղի ունեցավ գրող, թարգմանիչ, գրականգետ Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» գրքի շնորհանդեսը: «Հոմերոսի «Ոդիսականից» ու մեզ նաև Եղիշե Չարենցի չքնաղ պոեմից հայտնի` երջանիկ, ապա աստվածների կողմից իրենց մարդասիրության համար պատժվող փեակների ու նրանց արքայադուստր Նավզիկեի առասպելն իր խորհրդավոր հմայքով ինչպես հեռավոր էպիկական ժամանակներում, այնպես էլ այսօր շարունակում է հուզել ու հարցեր առաջադրել. ինչո՞ւ են երանելի և աստվածային համարվող փեակները պատժվում նավաբեկյալներին օգնելու համար, ինչո՞ւ աստվածները չեն հանդուրժում մարդկանց երջանկությունը, ո՞րն է ընդհանրապես երջանկության գինը», – կարող ենք կարդալ գրքի առաջաբանում, որը գրել է վեպի խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանը:
Վեպը պատմում է Շվեդիա արտագաղթած հայ ընտանիքի մասին, օտարության մեջ ապրող մարդու խնդիրների, հոգու ցավերի, կարոտների և երջանկության որոնումների մասին: 20-ամյա աղջկա անունից շարադրվող պատումն ընդմիջվում է նրա մոր օրագրային գրառումներով, որտեղ Սկալդինա-Նարեն անցյալի վերականգնմամբ փորձում է գտնել ներկա դժբախտության արմատները և խելագարվում սեփական մեղքի գիտակցումից, մտքից, որ զգում էր, բայց չկանխեց կործանումը:

Վեպի շնորհանդեսին ներկա էին նաև մենք:

IMGL2543 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը
ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան
IMGL2538 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան
IMGL2499 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը
Գրականագետ, խմբագիր Հայկ Համբարձումյան
IMGL2434 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը
Գրականագետ Հասմիկ Հակոբյան և վեպի հեղինակ Դիանա Համբարձումյան
IMGL2540 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը
Գրականագետ Սաթենիկ Ավետիսյան
IMGL2552 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը
Շապիկի ձևավորող Մարիամ Կանայան

IMGL2442 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը  IMGL2451 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը   IMGL2461 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2462 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2467 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2469 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2471 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2473 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2527 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2532 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2561 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2575 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2576 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2579 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2583 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2584 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2585 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2586 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսըIMGL2589 - Դիանա Համբարձումյանի նոր գրքի շնորհանդեսը