Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն - VNews

Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն

melanyadonalddd min - Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն

Մելանյա Քնաուսը (ապագա Թրամփը) Դոնալդին հանդիպել է 28 տարեկան հասակում: Դա տեղի է ունեցել 1998 թվականին Մանհեթենի Kit Kat ակումբում ՝ ID Models Management մոդելային գործակալության հիմնադրի երեկույթին: Այդ ժամանակ Թրամփն իր սիրելիի՝ Սելինա Միդելֆարտի հետ էր. վերջինս նորվեգական խոշոր կոսմետիկ ընկերության ղեկավար, գործարար Ֆին Էրիկ Միդելֆարտի դուստրն է: Ընտանեկան բիզնեսն արդեն անցել էր Սելինայի ձեռքը: Դոնալդը, տեսնելով Մելանիային, շեղվեց իր ընկերուհուց և խնդրեց միսս Քնաուսի հեռախոսահամարը, բայց Մալանյան հրաժարվեց, քանի որ նա արդեն լսել էր Թրամփի կնամոլության մասին:

300x424 1 ab27b8231f05afb6b13c08f14712105b@460x650 0xc0a839a4 16922796661486381891 - Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն

Փոխարենը, Մելանյան՝ ինքը գրեց Թրամփի համար: Հետագայում նա ասաց. «եթե ես նրան տայի իմ հեռախոսի համարը, ես կդառնայի այն կանանցից մեկը, ում նա ուղղակի զանգահարում էր: Գաղտնիք չէ, որ հարուստ մարդիկ ունեն մի քանի բջջային համարներ, և կարելի է շատ բան հասկանալ նրանց մտադրությունների մասին՝ ֆիքսելով, թե որ համարն են նրանք տալիս քեզ: Դոնալդն ինձ տվեց իր բոլոր հեռախոսահամարները»… Մելանյան նրան զանգահարեց միայն մեկ շաբաթ անց: Պարզապես մի երկու հանդիպում բավական էր սիրահարներին հասկանալու համար, որ իրենց մոտ ամեն ինչ լուրջ է. «Մեր միջև անմիջապես առաջացավ քիմիա»:

300x424 1 23c377ed4d6a73e8d791473b416d9b8a@460x650 0xc0a839a4 10936671121486381891 - Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն

2004 թվականին Թրամփը Մելանիային առաջարկեց իր ձեռքն ու սիրտը: Առաջարկությունն ուղեկցվում էր 12 կարատանոց ադամանդե մատանիով, որի արժեքը 1,5 միլիոն դոլար էր: Մելանիան դարձավ Դոնալդ Թրամփի երրորդ կինը.  նախկինում Թրամփն ամուսնացած էր Իվանա Զելնիչկովայի հետ 15 տարի, և Մառլա Մեպլեսի հետ ՝ 9 տարի:

Հարսանիքը տեղի է ունեցել 2005 թվականի հունվարի 22-ին Պալմ Բիչ ծովի ափին գտնվող եկեղեցում: Մելանյայի հարսանեկան զգեստը կարել էր Ջոն Գալիանոն, որն այն ժամանակ աշխատում էր Dior- ում: Այն ստեղծելու համար պահանջվել է ավելի քան երեք շաբաթ և 100 մետր սպիտակ ատլաս: Զգեստը չափազանց թանկարժեք էր՝ 100,000$: Քրիստիան Դիորի նորաձևության տան վարպետներից 550 ժամ է պահանջվել՝ ապագա տիկին Թրամփի զգեստը զարդերով ասեղնագործելու համար: Զգեստը կշռում էր 20 կիլոգրամ: Տոնակատարության կեսին Մելանյան փոխեց իր փարթամ հանդերձանքը ` հագնելով Վերա վոնգի հարմարավետ զգեստ: Հարսանիքի ընդունելությունն անցկացվել է Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում, իսկ ընթրիքի հրավիրվածների թվում են եղել Հիլարի և Բիլ Քլինթոնները, Առնոլդ Շվարցենեգերը, Հեյդի Քլումը և այլ աստղեր:

620x788 1 c5683eb63058f08a9e8d35d02f9b6c45@940x1194 0xc0a839a4 6349210021485187710 - Դոնալդ և Մելանյա Թրամփներ. մի սիրո պատմություն

 

 


Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

Թրամփյան կոնսերվատիզմից ջոբսյան «ազատություն»

Դոնալդ Թրամփի կյանքի, կանանց, կոլայից կախվածության և դիպլոմների մասին

Դոնալդ Թրամփը կարդում է [8 գիրք]

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

«Խոցելիություն». Նկարիչը համաշխարհային առաջնորդներին պատկերել է փախստականների տեսքով

Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տան հյուրն է

Քրիս Էվանսը քաղաքական կայք է հիմնել

Քիմ Քարդաշյանը վճարել է նախկին բանտարկյալի 5 տարվա տան վարձը

«Ոսկե ազնվամորի 2019»-ի մասնակիցները

Հայտնի մարդկանց ծիծաղելի գրառումները համացանցում

2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ մարդիկ

Սպիտակ տունը ձևավորվել է Սրբ. Ծննդյան տոնին ընդառաջ

This is America,Korea,Nigeria և ոչ միայն.Childish Gambino-ին մեղադրում են գրագողության մեջ

Քանյե Ուեսթը և նրա “YE” նոր ալբոմը

Քիմ Քարդաշյանը խոսել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին