fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դուբայում ստորջրյա թենիսի խաղադաշտ կկառուցվի

Դուբայը կկառուցի  աշխարհի առաջին ստորջրյա թենիսի խաղադաշտը:

Ինչպես գիտենք, Դուբայում  միշտ  կառուցվում է  աամենա-ամենան՝ ամենաբարձր շենքերն, ամենաթանկ հյուրանոցներն, ամենամեծ արշիպելագները: Ցուցակը համալրոմ է նոր ստորջրյա թենիսի խաղադաշտը:

Իշխանությունները գումար չեն խնայում նման  ֆանտաստիկ գաղափարների իրագործման համար: «Concept Studio 8 + 8» ճարտարապետական ֆիրմայի սեփականատեր Քշիշտոֆ Կոտալան ներկայացրել է  թենիսի հիանալի խաղադաշտի այս նախագիծը, որը նախատեսվում է կառուցել Պարսից ծոցում՝ ջրի տակ: Այս գաղափարը կյանքի կոչելու համար կպահանջվի գլոբալ ինժեներական խնդիրների լուծում: Եթե թենիսի խաղադաշտերի ստանդարտ գմբեթների բարձրությունը մոտ 10 մետր է, ապա ստորջրյա նախագիծը պետք է լինի առնվազն 33 մետր: Այս չափի կոր կառույցի կառուցման համար կօգտագործվեն նանոցեմենտ և ածխածնային ապակի: Ենթադրվում է, որ այս օբյեկտի կառուցման աստղաբաշխական արժեքը համեմատաբար արագ կփոխհատուցվի սպորտային իրադարձություններից ստացված եկամուտների և, իհարկե, հովանավորների կողմից: Հաշվի առնելով Արաբական Միացյալ Էմիրությունների՝ առաջինը իրականացնելու զարմանալի և նորարարական ճարտարապետական նախագծերի  հավակնությունները ՝   կարելի է ենթադրել, որ ջրի տակ թենիսի խաղադաշտի կառուցումը պարզապես ժամանակի հարց է: Ավելին՝ Դուբայում արդեն կա մեկ՝ ոչ ստանդարտ թենիսի խաղադաշտ, որը կառուցվել է Բուրջ ալ Արաբ հյուրանոցի վերևում: