Դրյու Բերիմորը շարունակում է անկեղծանալ լրագրողների ու երկրպագուների հետ - VNews

Դրյու Բերիմորը շարունակում է անկեղծանալ լրագրողների ու երկրպագուների հետ

20210224 drew post - Դրյու Բերիմորը շարունակում է անկեղծանալ լրագրողների ու երկրպագուների հետ

46-ամյա Դրյու Բերիմորը շարունակում է անկեղծանալ լրագրողների ու երկրպագուների հետ: Անցյալ շաբաթ դերասանուհին պատմեց, թե ինչու է իր համար անընդունելի համարում երիտասարդացնող գեղեցկության պրոցեդուրաներն ու պլաստիկ վիրահատությունները, իսկ օրերս վերհիշել է պատանեկան դժվար շրջանի մասին: Howard Stern շոուի ժամանակ Դրյուն խոստովանեց, որ մայրը իրեն հոգեբուժարան է ուղարկել, երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Բերիմորն այնտեղ հայտնվել է թմրանյութերից կախվածության և ըմբոստ պահվածքի պատճառով: Դրյուն հիվանդանոցում անցկացրել է մոտ 18 ամիս:

Դրյուն նաև խոստովանել է,  որ ինքը հիմա հասկանում է, թե ինչու է մայրն այդ ժամանակ որոշել այդպես վարվել: Դեռահասության տարիներին, Բերիմորը մի քանի տարի ջնջել ծնողներին իր կյանքից: Միայն երկար ժամանակ անց դերասանուհին կարողացավ անկեղծորեն ներել իր մորը. Կարծում եմ ՝ նա հասկացավ, որ ինքը հրեշ է ստեղծել և չգիտեր ՝ ինչ անել դրա հետ: Սա վերջին կաթիլն էր: Ես ներում եմ նրան այս ընտրության համար: Նա հավանաբար հասկացավ, որ այլեւս ընտրություն չունի: Հիմա ես բարություն եմ զգում մայրիկիս նկատմամբ, ինչպես նաև համակրանք և փոխըմբռնում: