fbpx

Ես Հայկոն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… աշխատեցի իմ առաջին միլիոնը: )))

Ով սպասեց ինձ իմ ափին, նա էլ… դարձավ իմ սիրուհին:

Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են… քնած եմ, թե՝ ոչ:

Կամ… Կամ… իմ սիրած երգի բառերն են, քանի որ մայրս է գրել:

Երևանը… իմ քաղաքն է:

Լավ երաժշտություն գրելը նման է… սիրահարվելուն:

Ոգեշնչվում եմ… բնությունից:

Եվ ես սիրահարվել եմ… այսօր:

Ու երբ անձրև է գալիս… սիրում եմ մեքենա վարել:

Ռոմանսները… իմ ստեղնագործական ուղու սկիզբն են:

Տղաս… իմ տիեզերքն է:

Երևանի գիշերներում է միայն հնարավոր… քայլել ու զգալ իրական երջանկությունը:

Բայց այդուհանդերձ… սիրեք և սիրվեք:

Սիրում եմ…, քո աչքերում սերն իմ սիրուն է:

Անահիտը… իմ կյանքի ընկերն է:

Կնոջ մեջ ամենաշատը գնահատում եմ… ներաշխարհը:

Մենակ մնալն օգնում է… մտածել:

Սրտին չես թելադրի երբեք… կանի այնպես, ինչպես ինքն է ուզում:

Կանացի գեղեցկությունը… պարտադիր է:

Կարոտում եմ…  մանկությունս:

Այսօր հայկական երաժշտական աշխարհը… հակասական է:

Շատ եմ լսում… էլեկտրոնային երաժշտություն:

Բայց այդուհանդերձ… երաժշտությունը կյանք է:

Երբ խոսելիս չեն նայում աչքերիս մեջ… չեմ պարտադրում:

Մարդուն երջանկացնում է… սերը:

Ինձ պետք է հիմա… գնահատելով ժամանակն աշխատել:

Ես մնացել եմ իմ օդում… ուր ցասում կա դանդաղկոտ:

Բարև, երջանկություն… ես քեզ միշտ սպասում եմ:

Իսկ ես… աշխատումն եմ չկորցնել իմ ես-ը:

Կուզեի ապրել… – ուրախ և երջանիկ:

Ես ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել… անգլերեն:

Հաճախ եմ կրկնում… ախպերսսսսս…

Այնուամենայնիվ… կյանքը հետաքրքիր է երաժշտությունով:

Սերը ծնվում է… և ապրում է:

Գեղեցիկը… կա:

Ընտանիքը… ամենակարևորն է:

Ես Հայկոն եմ, ես… սիրում եմ ձեզ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը՝ այստեղ: 


Ես Մհեր Արշակյանն եմ…

Հայտնի գրքերի 5 հայկական էկրանավորում

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Yerevan Music Night. Երաժշտական տոն Հայաստանում (լուսանկարներ)

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…