Ե՞րբ կհեռարձակվի Սարիկ Անդրեասյանի «Чикатило» սերիալը - VNews

Ե՞րբ կհեռարձակվի Սարիկ Անդրեասյանի «Чикатило» սերիալը

Սարիիիկ - Ե՞րբ կհեռարձակվի Սարիկ Անդրեասյանի «Чикатило» սերիալը

Սարիկ Անդրեասյանի «Чикатило» սերիալը, որը Խորհրդային Միության ամենահայտնի մոլագարի մասին է, համացանցում կհեռարձակվի մարտի 18-ին. այս մասին հաղորդում է Okko-ն:

Գլխավոր հերոսի դերակատարը հայտնի չէ մինչ օրս և չի բացահայտվելու մինչև սերիալի պրեմիերան: Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Օլեգ Կամենշչիկովը, Նիկոլայ Կոզակը, Եվգենի Շիրիկովը և այլոք:

«Անդրեյ Չիկատիլոյի անունը հայտնի է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև դրա սահմաններից դուրս: Նրան կարելի է անվանել դարի հանցագործ, որի սպանությունները անհավանական են: Ինչպե՞ս ստացվեց, որ գրեթե կատարյալ կենսագրություն ունեցող մարդը մարդասպան դուրս եկավ: Ի՞նչն արթնացրեց նրա մեջ գազանին: Մենք փորձել ենք պատասխանել հենց այս հարցերին: Մեր թիմը նախագծի վրա աշխատել է՝ ամբողջ պատասխանատվությամբ», – մեջբերում է ռեժիսորի մամուլի ծառայությունը: