Ես Արմենուհի Սիսյանն եմ... - VNews

Ես Արմենուհի Սիսյանն եմ…

10710455 715083838569902 6043149458705894948 o - Ես Արմենուհի Սիսյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… ամաչում էի, որ 18 տարեկան եմ և միշտ ուզում էի ավելի մեծ ասել տարիքս…

Իսկ հիմա հասկացել եմ… որ ես միշտ 18 տարեկան եմ, մնացածը ստաժ է…

Թարմ դիմակների ժամանակներում… դիմակը նոր չէ, միշտ եղել է մարդկանց հոգիներում: Հիմա եկել է, հայտնի  չէ, որքան ժամանակով. էլ ի՞նչ դիմակ, որ ամեն բան ասի: Բայց ասում է. «Ինչո՞ւ նայել ինձ որպես կապանք, նայե՛ք ինձ որպես համբույր, վահան, պաշտպան… Մենք միասին կշրջենք փողոցներով, ամենուր, կծիծաղենք բոլորի վրա, կծաղրենք աշխարհը»…

 

Դառը, սև սուրճը… մոտիկից ծանոթացավ ինձ հետ կյանքիս չորրորդ տասնամյակում ու երբ հասկացա, որ սուրճը կյանքի համն ունի՝ դառը, ինչպես կյանքը, ընկերացա նրա հետ… Մի անգամ, երբ սրճարանի մատուցողը հարցրեց՝ սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր, ասացի՝ կյանքի համով: Նա բերեց քաղցր սուրճ, և ես նրան ոչինչ չասացի. չուզեցի դաժան լինել…

Երբ ունես կես ժամ՝ նախքան աշխարհը փուլ կգա… պետք է շտապես նորոգել այդ աշխարհի խարխլվող պատերը…

Կյանքը դանդաղ վայելելու տաղանդը… ամենամեծ տաղանդն է բոլոր տաղանդների մեջ… Ով կտիրապետի դրան, կտիրապետի սեփական կյանքին, և ոչ թե կյանքը կտիրապետի նրան…

Սիրո երանգները փոփոխվում են… ու պետք է սիրել բոլոր երանգները… Հենց ասացիք՝ այս գույնը չեմ սիրում, այն գույնը չեմ սիրում, սերն աննկատ կհեռանա, որովհետև սիրո մեջ չսիրել չկա…

Եվ քանի որ արդեն ուշ է… ես կասեմ, որ ամեն բան միշտ էլ ուշ է լինելու, պարզապես պետք է միշտ շտապել…

Հայացքիս վրա փոշի է նստել… որովհետև այն քեզ չի ուղղված եղել, Տե՛ր…

Չվեցին թռչունները… երազներիս երամով… կվերադառնան գարնանը,
թե սիրտս տաքանա… (կվերադառնա՞ն արդյոք):
Ցուրտ է:

Չվեցին թռչունները՝ երազներիս երամով…

Ես, մարմինս ու հոգիս… մի եռամիասնություն ենք, այնքան նման իրար, որ չգիտեմ՝ որն է որից հետո կամ որն է ավելի թեթև կամ ծանր… Երբեմն հոգիս է լույս տալիս մարմնիս, երբեմն՝ մարմինս՝ հոգուս, որպեսզի շատ հեռանալիս չմոլորվի հեռուներում…  Իսկ ընդհանրապես, գոհ եմ, որ մենք հաշտ ու համերաշխ, ներդաշնակ համակեցությամբ ենք յոլա գնում այս երկրային տարածքներում…  Ի՞նչ կլինի հետո, չգիտեմ…

Գեղեցիկ ծաղիկներն աճում են ճահճում որովհետև նրանց հայացքի առջև երկինքն է միայն, երկի՜նքն են տեսնում…

Իմ երազները… ձեր տեսած երազներից չեն.

ես փակ աչքերով չեմ նրանց տեսնում

և ոչ էլ պատմում եմ ջրին, որ տանի…

Իմ երազանքները… այսօր կապված են միայն իմ փոքրացած, վիրավոր հայրենիքի հետ…

Հրեշտակները երբեմն ուզում են  տեսնել այն,

ինչն իրենցը չէ ու պատժվում են.

հետաքրքրասիրությունը փոքր-ինչ

այրում է նրանց թևերը  ու նրանք թևաթափ են լինում երբեմն…

Իսկ պատժված հրեշտակները

Երկրում շարունակ

երկնային սեր են փնտրում:

(Տեսնես երկրայինը փնտրողներ կա՞ն երկինքներում…):

 

Մարդիկ երբեմն ուզում են լինել… մարդկային ու ամենաշատը հենց այդտեղ են սայթաքում…

Ես սիրում էի կյանքը դեռ այն ժամանակ երբ չէի ծնվել ու փափագում էի ապրել այս կյանքում… Հիմա կուզեի իմանալ՝ այնտե՞ղ էր ավելի լավ ինձ համար, թե՞ այստեղ… Որպեսզի պատասխանեմ ինքս ինձ, թերևս պետք է լինելու այնտեղից մի անգամ էլ գալ այս կյանք՝ պարզելու, թե այնուամենայնիվ, որտեղ է ավելի բարենպաստ ինձ համար…

Աշխարհակործան ջրհեղեղից առաջ էլ… անձրև եղավ.

երկինքը մի կուշտ լացեց Երկրի համար…

գուցե դրա՞ համար

ամեն անգամ անձրև գալիս

սիրտս տխրում է նորից…

Ճերմակ թուղթ… Խոսքս ճերմակ է սիրում. ահա թե ինչու եմ թուղթ վերցնում՝ գրելու…

Բանաստեղծություն, թե արձակ…  Որքան խորանանք իրերի մեջ, խորասուզվենք երևույթների հատակը, կհանդիպենք պոեզիայի… մակերեսին:  Բանաստեղծությունն իմ անհատակ երկինքն է, որտեղից ես որսում եմ իմ  տողերը… Բանաստեղծություն ես շնչում եմ, երբեմն շնչառությունիցս պատառիկներ եմ հանձնում սպիտակ թղթին, գրի առնում երկնքից ստացածս: Արձակը իմ հողն է, որի վրա ես վստահաբար ոտք եմ դնում:  Արձակը իմ երկրային քայլքն է, առանց որի կյանքը լիարժեք չէ: Երկուսն էլ կենսական են, առանց մեկը մյուսի ես չկամ…

Չգիտեմ` ինչպես վարվել այս չտեսնված նպաստավոր պայմանների հետ… ու թղթին հանձնել պատմվածքս կամ ներսումս ալիքվող բանաստեղծությունս… Աշխատելու համար նպաստավոր պայմանները ամենաշատն են խանգարում ինձ…

Ես սիրում եմ այն Հայաստանը… որը չունի նախկիններ ու ներկաներ, սևերի ու սպիտակների բաժանարար գիծ։  Ես սիրում եմ միասնության Հայաստանը՝ իր միասնական ժողովրդով, որը ոչ թե մեկ անձ է պաշտում, այլ իր հայրենիքը,  ոչ թե սև ու սպիտակի երկիր է, այլ եռագույնի երկիր:

Իսկ իմ Երևանը մի քաղաք է… որտեղ ոչ միայն ՛՛ես տանն եմ՛՛, այլև նա թույլ չի տալիս ուրիշ տեղ տուն ունենալ…  Երևանն իմ անվերջ վերադարձն է ու կարոտների ափը…

Իմ միջի մարդը իմ միջի պոետին ասում է. «Մի քիչ մա՛րդ եղիր, հերիք է պոետորեն շնչես»… Հետո ասում է. «Բայց հույսդ մի՛ կտրիր, գուցե կարող է դեռ մարդ դառնաս»…

Իմ միջի պոետը իմ միջի կնոջը… դարձնում է բանաստեղծություն…

Ես Արմենուհի Սիսյանն եմ…ու դա ինձ հիշեցնում է, որ սովորելու բան շատ կա, իսկ անելիք՝ ավելի շատ…

Ես Արմենուհի Սիսյանն եմ…ու դա ինձ պարտավորեցնում է շտապել՝ հասցնելու համար երկրային անելիքներս…

 

կարդացեք նաև՝

Ես Հովիկ Աֆյանն եմ․․․

Ես Լևոն Նեսն եմ․․․

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Ես Մարկ Արենն եմ․․․

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Ես Հովիկ Աֆյանն եմ․․․

3+3 ՐՈՊԵ [զրույց Իվետա Մուկուչյանի հետ]

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

Բրոդսկի. Մարիայից հետո և Մարինայից առաջ…

Բրոդսկին ասել է…

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

ի՞նչ է կատարվում Հոլանդիայում [պատմում են տեղի հայերը]

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…

Ես Լյուսի Քոչարյանն եմ․․․

Ես Գուրգեն Խանջյանն եմ․․․