fbpx

Ես Արմեն Մոբեռն եմ…

Armen Mober Suqiasyan

Երբ ես 18 տարեկան էի… գիտեի, որ այսօր տուն կունենամ:

Հնարավոր է՝ ես սխալվում եմ, բայց… տունը պատերը չեն:

Ես քիչ եմ ժպտում, գուցե… այն պատճառով, որ շատ եմ մտածում:

Նպատակասլացությունը ամենակարևորն է, բայց… պետք է ապրելու ժամանակ էլ ունենաս:

Եվ այդուհանդերձ… ես այդ ժամանակը չունեմ. դեռ:

Սերը… կա, գտել եմ, և դա վաղուց էր:

Կանանց մեջ ամենաշատը սիրում եմ… իմաստուն լինելը:

Կանայք այսօր դարձել են… ինքնուրույն, բայց դա, այնուամենայնիվ, այլ պատմություն է:

Մարդ երջանիկ է, երբ… սիրում է, սիրված է:

Կուզեի՝ էլ ինձ չհարցնեն… ինչու Մոբեռ:

Ինձ համար ամենակարևորը կյանքում… ներդաշնակությունն է:

Ես փորձում եմ լինել ավելի… դիմացկուն:

Ինչ էլ լինի… չեմ դադարի սիրել:

Ես սիրում եմ…, այո՛, ես գիտեմ ինչպես սիրել:

Նյարդայնանում եմ, երբ… մարդ տգետ է և առանց մտահորիզոն:

Թվում է՝ ինձ ոչինչ չի կարող հավասարակշռությունից հանել… այո, ընդամենը թվում է:

Կուզեի չունենալ… արդարության զգացումի պակաս:

Ես սկսել եմ հավատալ… երբ դեռ փոքր էի:

Կար ժամանակ, երբ ես… չէի պատկերացնում, որ մի օր բակի տղաների հետ էլ չենք խաղա:

Հայաստանում հնարավոր է… զարգացնել սեփական բիզնեսը:

Բայց ես չեմ կարողանում… ընտրել մեկը՝ բիզնես, թե՝ աշխատանք:

Ինչևէ… մի օր կվայելեմ ստեղծածս, իսկ մինչ այդ դեռ նպատակներ կան:

Ամենալավն իմ մոտ ստացվում է… ամուր գրկելը: :)

Ես աշխատում եմ… օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Ինձ դուր է գալիս… երբ գրաֆիկիս մեջ ժամանակ է ավելանում:

Հումորի զգացումը… Լեննագանից է եկել:

Մարքեթինգը այսօր շատ կարևոր է, բայց… ժամանակավոր:

Երբեմն, երբ ես մենակ եմ… տխրում եմ:

Ես ինձ ուժեղ եմ զգում, երբ… մտերիմներիս մոտ ամեն ինչ ստացվում  է:

Հիմա ես մտածում եմ… թե երբ ժամանակ կգտնեմ բոլորի համար:

Եթե հիմա, ասենք, անձրև գար, ես … դուրս կգայի ու կկանգնեի անձրևի տակ: :)

Ինձ ամենաշատն այսօր խանգարում են… բարդույթներով մարդիկ:

Ես երբեք… չեմ ստում:

Ես չէի ուզենա ապրել… ապրելու համար:

Երբ ես ուզում եմ հանգստանալ և լիցքավորվել, ես… կտրվում եմ աշխարհից, կամ հակառակը:

Կռիվները… անցյալում են:

Ես ինձ հաճախ երես եմ տալիս և…  դա հիասքանչ է:

Իմ առաջին աշխատավարձով ես… պաղպաղակ եմ գնել բակի բնակիչների համար:

Բարեբախտաբար ես դեռ… ժամանակ ունեմ բոլոր հարցերին պատասխանելու համար:

Ես արդեն… սոված եմ:

Առաջին սերը… ոչ առաջինն է, ոչ վերջինը, դա այն սերն է, որի մեջ մենք ամենաշատ հոգին ենք դրել, երբ դեռ հոգի կար (Ս. Շնուրով):

Ես երբեմն բարդույթավորվում եմ… Շվեդիայում, նրանք շատ բարձրահասակ են:

Ինձ հաճախ են ասում, որ ես… լավն եմ:

Ինչևէ… ամեն ինչ լավ է լինելու, մի օր, հաստատ:

Ես Արմեն Մոբեռն եմ, ես… սիրում եմ իմ մարդկանց:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը այստեղ

 


Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Արմեն Հայաստանցին եմ…

Ես Վախթանգ Հարությունյանն եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…