fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Արմեն Սարգսյանն եմ…

Արմեն Սարգսյան

Երբ ես սկսեցի գրել… գտա ապրելու համար այլ իրականություն։

Թեպետ ես արդեն… 26 տարեկան եմ, բայց շարունակում եմ ուրախանալ Կոկա-կոլայի ավտոբուս տեսնելիս։

Չկարդացած գրքերի փոխարեն ես… ընտրեցի Նրան։

Ես փորձում եմ կարողանալ… հաշտ ապրել։

Պոետի կյանքը… սկսվում է գիշերը։

Ամենաշատը ես սիրում եմ… կինո և գրականություն։

Մարիամը… իմ երրորդ հարցի պատասխանն է։

Ես հիմա ավելի… ներողամիտ եմ։

Անհնար է… կարդալ բոլոր գրքերը։

Ես կուզեի՝ իմ մասին բոլորն իմանան, որ… ինձ դժվար է հունից հանել։

Ամենահաճելի բանը… երբ սիրում են բանաստեղծություններս ու դա չեն թաքցնում ինձնից։

Նյարդայնանում եմ, երբ… մարդիկ համակարգչի դիմաց իրենց Առյուծ Մհեր են կարծում, բայց իրականում ցռանվերգոներ են։

Կուզեի չունենալ… վարկեր։

Ես հաճախ եմ փորձում թաքցնել… վատ տրամադրությունս։

Եվ այնուամենայնիվ… վատ տրամադրություն գրեթե չեմ ունենում։

Ես լավատես եմ… որովհետև հավատում եմ մարդուն։

Գուցե ոչ ոք չհավատա… բայց ես մաթեմատիկա իմացող լեզվաբան եմ։

Պաթետիզմը… պետք է մնար 19-րդ դարում։

Ինձ բնորոշ է… լակոնիկ լինելը։

Այսօր տղամարդիկ և կանայք… պայքարում են կնոջ իրավուքների համար։

Միշտ հիանում եմ… Սարոյան կարդալիս։

Դեպրեսիաները…  խանգարում են։

Այս պահին ինձ համար ամենակարևորը… խաղաղությունն է։

Իմ շրջապատը… բազմաշերտ է։

Սերը… սահմանում չունեցող եզրույթ է։

Կնոջ մեջ ամենաշատը գնահատում եմ…  կնոջը՝ առանց մասերի բաժանելու։

Թեպետ… այդ մասերն առանձին էլ են գեղեցիկ։

Ինչևէ… ես կատարել եմ իմ ընտրությունը։

Ես Արմեն Սարգսյանն եմ, ես… սիրում եմ կյանքը։

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքն այստեղ


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Բաց նամակ Գյումրիին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…