fbpx

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի…. գենետիկայի ամբիոնի դռներն էի կոտրում, որ ինձ ընդունեն իրենց մոտ փորձեր դնելու: :))

Կին DJ լինելը Հայաստանում… մարտահրավեր էր: 10 տարի անց կարող եմ վստահորեն ասել, որ կարողացա կարծրատիպեր կոտրել և իմ չափով իրականությունը փոխել:

Շրջապատում բոլորից տարբերվելը… ստիպում է այլմոլորակային զգալ ինքդ քեզ:

Կնոջ արտաքինը… հասարակության համար ցավոք ավելի մեծ արժեք է, քան նրա ներքին արժանիքները:

Ինձ համար ամենակարևոր բանը… ընտանիքն է:

Մայր լինելը… մեծագույն պատասխանատվություն է:

Ամենաքաղցր բանը… սիրված լինելն ու սիրելն է:

Ինձ նյարդայնացնում է… անարդարությունը:

Անհնարին ոչինչ չկա, եթե... կա նպատակ:

Ամենաշատը հավատում եմ… որ անգամ բացարձակ խավարի մեջ լույսը միշտ իր տեղը գտնում է:

Կուզեի՝ ինձ էլ չհարցնեն… անձնական թեմաներից:

Ինձ դուր է գալիս… ապրելն այս մոլորակի վրա:

Եվ այնուամենայնիվ… ես մի քիչ միամիտ եմ:

Հնարավոր է սխալվում եմ, բայց… այն իրականությունը, որ այժմ է, ապագայի համեմատ դրախտ է, ուստի  արժի գնահատել այն:

Օրվա ամենասիրելի պահը… առավոտն է, երբ գիտակցում ես, որ նոր օր է սկսվում և նոր հնարավորություն ունես ինչ-որ բան փոխելու:

Հայաստանում այնուամենայնիվ հնարավոր է… լինել երջանիկ:

Սերը… արդյո՞ք հնարավոր է բառերով նկարագրել: Ես էլ նման ռիսկի չեմ գնա :)) Կասեմ միայն, որ այն աշխարհում գոյություն ունեցող թերևս ամենահուզիչ բանն է:

Կնոջ ամենալավ տարիքը… երբ դեռ ի վիճակի է սիրահարվել և հավատալ լավին:

Կուզեի, որ բոլորն իմանան… որ այն կերպարը, որով հանդես էի գալիս, և իմ իրական ես-ը շատ հատկանիշներով տարբեր են իրարից:  

Ես երբեք չեմ թաքցրել… որ անտարբեր եմ հասարակական կարծիքի հանդեպ: Այն մի օր քո կողմից է, հաջորդ օրը քո դեմ է: Եվ այդպես շարունակ: Իսկ ես գնահատում եմ միայն այն, ինչը ստաբիլ է ու հավատարիմ, քանի որ ինքս այդպիսին եմ:

Ինձ համար խելացի ու հաջողակ կնոջ ամենասիրելի կերպարը… Մարիա Կյուրին է:

Երաժշտությունը Հայաստանում այսօր… կարծես թե դեպի որակյալն է գնում, և կարծես թե անորակը քիչ-քիչ կորցնում է իր պահանջարկը:

Իմ ամենասիրելի ֆիլմը… «The Fountain»:

Բարությունը… ցավոք հազվադեպ բան է դարձել:

Ինչևէ… այն շարունակում է մնալ իմ միակ զենքը:

Ինձ բոլորը ճանաչում են որպես Dj Վակցինա և դա… երբեմն պատնեշներ է ստեղծում:

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ, ես… ունեմ մի քանի երազանք, որոնց իրականանալու դեպքում կշահեն շատերը, ուստի հույս ունեմ, որ դրանք անպայման իրականություն կդարձնեմ:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքն այստեղ:


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…