Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ես Եգոր Գլումովն եմ…

Եգոր Գլումով

Երբ ես 18 տարեկան էի ես հիմար էի ու բաց էի աշխարհին:

Ես երբեք, երբեք… չեմ ասի երբեք:

Ես սիրում եմ… ու սիրված եմ:

Ես սովորություն ունեմ… մտածել:

Ես չեմ կարողանում զսպել ինձ, երբ … կանանց հետ կոպիտ են վարվում:

Ես հիմա արդեն… հիմար չեմ և, ցավոք, ոչ այնքան բաց աշխարհին:

Կինոն աշխարհում այսօր… բիզնես է…. հսկայական մեծ բիզնես:

Ռադիոն այսօր… բիզնես է… բայց ավելի փոքր ծավալների:

Ես հայր եմ, ես… Երջանիկ եմ:

Այս աշխարհում ես ամենաշատը չեմ հասկանում… իշխանություններին. ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել ժողովրդին:

Այն մարդկանց, որոնց սիրում եմ… միշտ կարոտում եմ: Անգամ երբ 5 րոպե չեմ տենսում, կարոտում եմ: Օրինակ կինս լոգասենյակ է մտնում մի քանի րոպեով, ես արդեն առանց նրա չեմ դիմանում: ;)

Կուզեի բոլորն իմանան… որ ամեն բան մեզանից է կախված, մեզանից յուրաքանչյուրից:

Երբ հիմար մարդու հետ եմ զրուցում… ու երբ հասկանում եմ, որ իրոք հիմար է, կտրուկ ավարտում եմ զրույցը…երբեմն շատ կոպիտ է ստացվում:

Երբ կանայք կեղծում են… նրանց կարելի է: :)

Չնայած ամեն ինչին, ես… մարդ եմ:

Կուզեի չունենալ… տուգանքներ արագությունը գերազանցելիս:

Սերը… մեր կապն է անցյալի հետ և մեր կամուրջն է՝ ապագա տանող:

Անհնար է… որ Մեսիին «Ալաշկերտը» ձեռք բերի:

Կյանքն իսկապես… հետաքրքիր բան է:

Հոգու խորքում ես… փոքրիկ տղա եմ, որն ուզում է ողջ օրը պառկած մնա բազմոցին և գրքեր կարդա:

Նյարդայնանում եմ, երբ… ինձ չեն հասկանում:

Ուրախանում եմ, երբ… նայում եմ երեխաներիս:

Ես բոլորից լավ գիտեմ… երբ և ինչ պետք է անեմ:

Եվ այդուհանդերձ… ամեն բան այնքան էլ հեշտ չէ:

Ամենասիրելի գիրքը… «Թայիս աթենուհին» է:

Ամենասիրելի ֆիլմը… «Թռիչք կկվի բնի վրայով»/ One Flew Over the Cuckoo’s Nest:

Ամենասիրուն բանն աշխարհում… իմ երեխաներն են:

Չկա այնպիսի մի բան… որի համար ստիպված չլինես պատասխան տալ: Իր բոլոր արարքների և սխալների համար մարդը պատասխան է տալիս, որոշների համար՝ միանգամից, որոշների համար՝ հետագայում: Բայց բոլորի համար մեկ է՝ պատասխան է տալիս:

Միշտ փորձել եմ… Բայց ոչ միշտ է ստացվել:

Երևանը… իմ քաղաքն է, քաղաք, որը միշտ կանչում է:

Անհնար է խաղալ… սեր:

Ես Գոռ Գրիգորյանն եմ, ես… հայ եմ:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքն այստեղ:


Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Արմեն Հայաստանցին եմ…

Ես Վախթանգ Հարությունյանն եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Կարինե Աշուղյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ