fbpx

Ես Կամիլն եմ…

Kamil show

Երբ ես փոքր էի… բոլորն ինձ ասում էին մեծացած-փոքրացած:

Երգելուց լավ բան կարող է լինել միայն… ասմունքելը:

Եվրատեսիլը… բաժանվում է երկու մասի. Կամիլից առաջ և Կամիլից հետո:

Հայաստանը Եվրատեսիլում պետք է… ամեն տարի ես ներկայացնեմ:

Կյանքում ամենակարևորը… ուրիշի հարսանիքին հարսի շորով չգնալն է։

Գուցե սխալվում եմ, բայց… ասում են՝ այս տարվա «Դեպի Եվրատեսիլի» հաղթողը արդար է ընտրվելու։

Ասում են Բեյոնսեն հրաշալի երգչուհի է… իմ հետևից էլ ինչ ասես չեն խոսում։

Ինձ ամենաշատը բնորոշ է… այն, ինչ մյուսների համար անորոշ է։

Կինը պետք է լինի… համենայնդեպս ոչ ինձ պես։

Արտիստի ամենակարևոր հատկանիշը… հանդիսատեսից շատ չէ, բայց գոնե ինչ-որ բանով տարբերվելն է։

Հայաստանում կարևոր բան անելու համար պետք է… ապրել Հայաստանում:

Երբեմն լավ է մարդկանց շոկի ենթարկել, որ… թացը չորից տարբերեն։

Հավատացեք, ամենևին էլ հեշտ չէ… parking անելը։

Եվ այդուհանդերձ… գետերը հոսում են հարավ, իսկ խոպանչիները գնում են հյուսիս։

Մարդու մեջ ամենակարևոր հատկանիշը… ծիծաղել կարողանալն է:

Շրջապատից տարբերվելը հեշտ չէ… հեշտ չէ նաև հայկական շոու բիզնեսից տարբերվելը:

Հայկական շոու բիզնեսը… նման է սովետական մեքենայի, ձայները գնալով ավելի են շատանում:

Իմ ամենասիրելի հայուհին… Շերլին Սարկիսիանն է, կարճ ասած՝ Շերը:

Չկա անհնարին բան, եթե… «չկա» բառը չկա:

Երբ ես ավելի մեծանամ… օպտիկական ակնոց կդնեմ:

Կյանքը նման է… հեքիաթի՝ լինում է, չի լինում։

Ինչ էլ լինի… գնացողին է լինելու։

Գուցե չհավատաք, բայց… ես դեռ ամուսնացած չեմ։

Ինչևէ… մրցակիցներիս մաղթում եմ երկրորդ, երրորդ… պատվավոր հորիզոնականներ:

Ես Կամիլն եմ, ես… Show եմ, իսկ ինչպես գիտեք Show must go to Պորտուգալիա:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը՝ այստեղ:


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…