fbpx

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… հասցրեցի թողնել Թերլեմեզյանը, Լյուդմիլա Սահակյանցի «Հազար ու մի հնարք» ֆիլմի նկարիչ-բեմադրող լինել ու սիրահարվել:

Երևակայությունը… մեկ-մեկ անջատել է պետք, որ հատակը կարգին ավլես ու ամանները լվանաս:

Մուլտիպլիկացիան այսօր… նույն հավես գործն է ինձ համար, ինչ 37 տարի առաջ էր:

Կինոն այսօր անհնար է պատկերացնել առանց… անկեղծության (հասկանում եմ , որ հարցը ուրիշ բանի մասին էր :))

Անիմացիան… ամենակարող է, անհնար բան չկա, եթե տիրապետում ես անիմատորի հմտություններին ու երևակայությունդ անջատած չի:

Ստեղծագործելը… մարդու բնական վիճակն է, եթե Իր նմանությամբ ենք արարված:

Այսօր մեր երիտասարդությունը… պրոբլեմներ շատ ունի ՝ պատերազմ ունենք:

Հայաստանում հնարավոր է… Մարդ մնալ, թեպետ նույնքան հնարավորություն կա Մարդ մնալ ցանկացած ուրիշ երկրում:

Երևանը… տարբերվում է արևով:

Ես սիրում եմ… այն, ինչ ունեմ ու դեռ կունենամ. օրինակ եթե բաժակ եմ գնում, ուրեմն սիրել եմ այդ բաժակը:

Աշխարհի ամենալավ բանը… բազմազանությունն է, միշտ նոր բան կգտնես. չի սպառվում:

Ծնողներիս շնորհիվ… է կարևորն անկարևորից տարբերելու բնական վիճակ ունենալ:

Երեխաներիս շնորհիվ… երեք մշտական ընկեր ունեմ:

Հայաստանից դուրս… ինձ ավելի խելացի եմ զգում, քան իրականում կամ՝ հայ եմ դառնում: )))

Իմ աշխարհը լի է… լի է ու վերջ:

Կինոյի և մուլտֆիլմի տարբերությունները շատ են, բայց… նույն բանն են իվերջո. կերպարներ գտնել ու պատմություն պատմել:

Իմ ուժը… երևի դժվար գործ սիրելն է. ինչքան բարդ է խնդիրը, այնքան հետաքրքիր է լուծում փնտրելը, իսկ փնտրելը գտնելուց կարևոր է:

Ես նկարում եմ, որ… հետո նայեմ:

Աշխարհի ամենալավ բանը… ազատությունն է:

Ես կարդում եմ… հիմա ավելի քիչ, ավելի շատ վերընթերցում եմ:

Կան մարդիկ, որոնցից ես… ձանձրանում եմ, խուսափում եմ հանդիպել:

Ասում են՝ պետք է մարդ անի այն, ինչը սիրում է… բա ոնց, ուրիշ ոչինչ չի ստացվում մոտս:

Եվ այնուամենայնիվ… երևի, եթե սովի մատնվեմ, մի անշառ գործ կգտնեմ:

Ես դժվար թե երբևէ… լքեմ տունս:

Ինձ համար հիմա շատ կարևոր է… նոր լեզու գտնելը նոր ֆիլմի համար, որ աշխատելը հետաքրքիր լինի ու չկրկնվի։ Այն, ինչ արդեն հմտություն է դարձել, անպետք է:

Պատկեր է դառնում ամեն բան… ինչ ուժ ունի վարակելու, զարմացնելու, վախեցնելու:

Ինձ պետք է… կենտրոնանալ. դժվարը դա է:

Մարդկանց հետ շփումները… անպայման են՝ կենդանի շփումները:

Իմ ամենասիրելի հեղինակները… բոլորն էլ փոքրերի համար գրել գիտեն. Տուվե Յանսոն, Լյուդմիլա Պետրուշևսկայա, Կորտասար, Թոլքին, Սարոյան ու էլի շատ շատերը:

Լավ կլիներ, եթե… մարդը մարդուն հանդիպեր միայն հետաքրքիր բան պատմելու, կամ միասին նոր բան հորինելու համար:

Բայց ինչևէ… ազատ լինելով՝ հենց դրա համար էլ հանդիպում ես:

Ուզում եմ բոլորն իմանան… որ չարը թույլ է:

Երջանկությունը… զգալն է, անզգա դառնալը դժբախտություն է:

Ուստի… մի՛ վախեցեք ո՛չ ցավից, ո՛չ էլ  ցնցումներից:

Ես երբեմն կորցնում եմ… ժամանակի զգացողությունը:

Բայց… դա չի խանգարում իրեն՝ ինձ տարիք ավելացնել:

Հնարավոր է լինել… մնալ երեխա ինչքան էլ հայելին խաբի:

Ես Նաիրա Մուադյանն եմ, ես… սիրում եմ նորն ու բարդը:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը՝ այստեղ:


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…