fbpx

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Երբ ես շատ երիտասարդ էի… ջուրը ավելի թաց էր, իսկ յուղաներկը՝ ավելի յուղոտ:

Ամենակարևորը կյանքում… չընկալել կյանքը որպես կենաց, էն որ ասում են՝ ամենակարևորը առողջությունն է, կամ փողն է, ընտանիքն է, օջախը, բիթքոյինը։ Կյանքում ամենակարևորները բավականին շատ են:

Մարդուն հնարավոր է ճանաչել ըստ նրա սոցցանցային էջի… Մնում է հնարավոր լինի ինքնաճանաչողությամբ էլ սոցցանցերով հնարավոր լինի զբաղվել:

Հայաստանում հնարավոր է… շնչել Չիլիում արտաշնչած օդը:

Չկա այնպիսի բան, որ… այս հարցերին պատասխանելուց մտքովս չանցավ, էնքան խառնվեցի:

Գուցե ես սխալվում եմ, բայց… ճիշտը ցուլն է:

Մարդիկ միշտ զարմանում են, երբ իմանում են, որ ես… դպրոցում եմ դաս տալիս, արդեն 20 տարուց ավել:

Երևանը… իմ հայրենիքն է։ Մնացած մանրամասները՝ հեռագրով:

Իմ ընտանիքը… չէ, եկեք ընտանիքը չխառնենք այս տրանսցենդենտալ հարցմանը:

Դատելով մեր ֆեյսբուքահայության էջերի որակից ու ոճից, կարելի է ասել, որ… Արմագեդոնից արդեն մի շաբաթ անցել է:

Կուզեի ինձ էլ չհարցնեն… թե ինչու եմ մի տեսակ:

Կուզեի՝ մեր երիտասարդությունը… քիչ լսեր մեծերին:

Մեր մեդիա դաշտը… ուզում էի գրել, բայց կարմրեցի․․․

Եվ այնուամենայնիվ… Երկիրը պտտվում է:

Լավ է, երբ մարդն անվախ է ու համառ… վատ է, երբ մարդ անվախ է, համառ ու հիմար…

Ես կարդում եմ մեր ժամանակակից գրողների գործերը… և ուզում եմ, որ ավելի շատ գրեն, ու ավելի բազմազան․ դետեկտիվներ, ֆենթըզի, ֆանտաստիկա, արկածային:

Հայերին աշխարհի մյուս բոլոր ազգերից առանձնացնում-ուրիշ է դարձնում… ամենուր հայ լինելու արվեստը:

Կուզեի՝ 2030 թվականին Հայաստանը… լավ առումով տարբերվեր 2028֊ի Հայաստանից:

Ես հավատում եմ, որ եկող տարի մենք հաստատ ավելի… քիչ կարագ կուտենք։ Գրեթե համոզված եմ:

Մենք անդադար թեպետ բողոքում ենք, բայց… դա մեզ մոտ հիանալի է ստացվում:

Հայերենը… շատ սիրուն լեզու է։ Հարցրել եմ շատ ոչ հայերի, համաձայն են։ Իհարկե, եթե բերանը լոճելով չեն խոսում:

Ամենադժվար բանը կյանքում… ապրելն է։ Մահանալուց էլ դժվար է:

Գլոբալիզացիան… սկսել է Մակեդոնացին:

Պետք չէ հավատալ ինձ…

Պետք է հավատալ… Ջոն Լենոնին:

Երջանկությունը… հիանալի բան է, միշտ պետք է գալիս:

Իմ ամենասիրելի ֆիլմը… շաբաթը մեկ փոխվում է:

Ամենասիրելի հեղինակն ինձ համար… Թոլքինն է, Հերբերտը, Սապկովսկին, Մաքս Ֆրայը, Բուլիչյովը, Ազիմովը, Շեքլին, Սելինջերը, Ռիլկեն ու եւս 248 հոգի:

Մշակույթն այսօր էլ, ինչպես առաջներում… տնտեսության ճիրաններում է:

Եվ այնուամենայնիվ… այն շարունակում է պտտվել:

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ, ես… ալկոհոլիկ չեմ:

Զրուցեց Շուշան Կարապետյանը


Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…