«Ես լալիս էի». Սալմա Հայեկը՝ Անտոնիո Բանդերասի հետ սեքսուալ տեսարանի մասին - VNews

«Ես լալիս էի». Սալմա Հայեկը՝ Անտոնիո Բանդերասի հետ սեքսուալ տեսարանի մասին

min - «Ես լալիս էի». Սալմա Հայեկը՝ Անտոնիո Բանդերասի հետ սեքսուալ տեսարանի մասին

1995 թվականի «Desperado» մարտաֆիլմը, որի ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը, դարձավ Սալմա Հայեկի մասնակցությամբ առաջին հոլիվուդյան ֆիլմը: Վերջերս դերասան Դաքս Շեպարդի հետ պոդքոստերից մեկում դերասանուհին հիշեց այս կինոնկարը և կիսվեց նկարահանման ընթացքում ապրած հույզերով:

 

Սալման խոստովանել է, որ ռեժիսորն ի սկզբանե իրեն չէր զգուշացրել սեքսուալ տեսարանի առկայության մասին, որտեղ նրա խաղընկերն էր լինելու փորձառու Անտոնիո Բանդերասը: Ռեժիսորի մտահղացմամբ ՝ Սալման պետք է հայտնվեր էկրանին ամբողջովին մերկ և սիրո կրքոտ տեսարան խաղար՝ Բանդերասի հետ: Տեղեկանալով այդ մասին ՝ Հայեկը (այդ ժամանակ նա 28 տարեկան էր) չի կարողացել զսպել արցունքները:

«Նկարահանումները սկսելուն պես, ես սկսեցի հեկեկալ ու ասել. «Չգիտեմ՝ ​​կկարողանա՞մ եմ դա անել, թե՞ ոչ. ես վախենում եմ»: Ինքը ՝ Անտոնիոն, թեև իրեն իսկական ջենթլմենի պես էր պահում, սակայն վախեցնում էր ինձ՝ իր հանգստությամբ և ազատությամբ: Երբ ես լաց էի լինում նա ասում էր. «Աստված իմ, դու ստիպում ես, որ ես ինձ սարսափելի զգամ»… Իսկ ես այնքան էի ամաչում, որ չէի կարողանում զսպել արցունքներս»,- խոստովանել է Հայեկը:

Նույն զրույցում Սալման պարզաբանել է, որ թե՛ Անտոնիոն, թե՛ ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը ամեն ինչ անում էին, որպեսզի նկարահանման հրապարակում դերասանուհին իրեն հարմարավետ զգա: Հայեկը նաև ավելացրեց, որ ռեժիսորն իր նկատմամբ ոչ մի ճնշում չի գործադրել, բայց շեշտեց, որ մինչ օրս բավականին տրավմատիկ է համարում այս փորձը: