Երգչուհի Մանիժան իր հասցեին սպառնալիքներ է ստանում - VNews

Երգչուհի Մանիժան իր հասցեին սպառնալիքներ է ստանում

27797624 1669644516454892 3754744839221384027 o 49 - Երգչուհի Մանիժան իր հասցեին սպառնալիքներ է ստանում

Երգչուհի Մանիժան, որը պատրաստվում է ներկայացնել Ռուսաստանը Եվրատեսիլում՝ «Russian Woman» երգով, BBC- ին պատմել է իր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին:

«Ձեզ կարող է դուր չգալ իմ ձայնը, իմ երգը, բայց դժվար է ընդունել, որ դուք ինձ չեք հավանում, զուտ քանի որ ես ծնվել եմ Տաջիկստանում», – ասել է երգչուհին:

Բրիտանական թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ մի օր հաղորդագրություն է ստացել մի կնոջից, որը երկու երեխաների մայր է: Վերջինս գրել էր. «աղոթելու է Աստծուն, որ քո ինքնաթիռը վթարի ենթարկվի Ռոտերդամ տանող ճանապարհին», որտեղ կանցկացվի Եվրատեսիլը: Բացի այդ, երգչուհու խոսքով, իրեն սպառնացել են, որ եթե «Ռուսաստանի մասին նման բան երգի», ապա այլևս տեղ չի ունենա այդ երկրում:

«Շատ դժվար էր հասկանալ, որ ինչ-որ մեկը կարող է քեզ այդքան ատել», – խոստովանել է Մանիժան:

Նա ասել է, որ նման սպառնալիքների պատճառով մտադրվել էր հրաժարվել մասնակցությունից, բայց այժմ, մեծ աջակցության շնորհիվ, պատրաստ է առաջ գնալ: 


Մանիժան կներկայացնի Ռուսաստանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին…

«Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի որոշ սահմանափակումներով

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Ես Գոհար Գասպարյանն եմ…

«Եվրատեսիլ 2019»-ը կարող է տեղափոխվել Ավստրիա. Իսրայելը քաղաքականացնում է մրցույթը

Նետտայի «Toy»-ը հայերեն թարգմանությամբ

Ո՞վ է Եվրատեսիլ 2018-ի հաղթող Նետտան