Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին] - VNews

Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]

Art 1 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]

Երևանյան բակերից շատերը դեռ պահպանել են հին կոլորիտը, և մի շարք բակերում հայտնվելով՝ կարող է թվալ, թե ժամանակն անցել է դրանց կողքով. նույնն են մարդիկ, լվացքի պարանները, շներն ու կատուները, բակում նստած տատիկներն ու նարդի խաղացող պապիկները:

Սակայն այդ ամենի կողքին, այսօր Երևանում բազմաթիվ են նորակառույց բազմահարկերը, որոնց բակերն ավելի կոկիկ են, սիմետրիկ գծերով, իրար նման, առանց յուրահատուկ կոլորիտի ու պատմությունների:

Սակայն արի ու տես, որ արվեստը ներշնչանք կարող է գտնել ամենուր, և յուրաքանչյուր՝ անգամ անհրապույր թվացող տեսարան դարձնել արվեստի գործ, գեղեցիկ, տպավորիչ ստեղծագործություն, որին նայելիս՝ կարող ես զարմանալ ու ապշել. մի՞թե այսքան բան կա ամեն օր դիմացդ բացվող տեսարանի մեջ, որը քեզ պարզ, մարդկային ու առօրյա հայացքով սովորական մի տարածք էր թվում, այնինչ այն այսքա՜ն խորքեր, ստվերներ, գույներ ու թաքուն գեղեցկություններ ունի:

Նկարիչ Արթուր Հովհաննիսյանը քաղաքային ամենաանհրապույր թվացող դետալները, հատվածներն ու շենքերը, տրանսպորտն ու մռայլ եղանակը պատկերելու, արվեստի վերածելու, իր նկարներով բոլորիս զարմացնելու և տպավորելու երկարի տարիների ու բազում շարքերի փորձ ունի: Հավանաբար բոլորը կհիշեն նրա՝ քաղաքային տրանսպորտին նվիրված շարքը, որի մասին ժամանակին ևս զրուցել էինք նկարչի հետ:

Մանրամասն կարդա՝

Այս անգամ զրուցել ենք Արթուր Հովհաննիսյանի հետ իր «Քաղաքը․ Տեսարան պատուհանից» շարքի մասին:

«Քաղաքային բնանկարներն ինձ միշտ հետաքրքրել են և տարբեր տարիների անդրադարձել եմ դրանց թե՛ առանձին և թե՛ շարքերով («Նյու Յորքյան տպավորություններ» «Վենետիկյան տպավորություններ» և այլն)։ Տանս և արվեստանոցիս պատուհաններից բացվող տեսարանները ևս պատկերել եմ, սակայն միայն վերջերս որոշեցի առավել խորությամբ ուսումնասիրել և ամփոփ շարքով ներկայացնել դրանք։ Իմ՝ «Քաղաքը․ Տեսարան պատուհանից» շարքում առաջադրվող խնդիրները տարբեր են. դիտակետի փոփոխություններ, եղանակային փոփոխություններ, օրվա պահեր, ամպած կամ պարզ երկինք, տանիքներ, հաճախ էլ մակերեսների վերացարկված սխեմատիկ բաժանումներ, որտեղ կրճատման մեջ գտնվող շենքերի, փողոցների, ճանապարհային հանգույցների ծավալներն ու եզրագծերը դառնում են նկարչական հարուստ նյութ։ Ժամանակակից քաղաքին բնորոշ բարձրահարկերի և բնության համադրումը կամ հակադրումը ևս ինձ հետաքրքիր է։ Կարելի է անվերջ նկարել այս տեսարանները․պատկերվող դրվագները շատ են, սակայն ստեղծագործական ընթացքը պետք չէ վերածել մեխանիկական աշխատանքի, եթե անգամ այն թվում է հաջող։ Գալիս է պահը, երբ ցանկություն է առաջանում կարճ կամ երկար ժամանակով ընթացքը դադարեցնելու՝ հետագայում վերաիմաստավորելու, նորը տեսնելու ու գալիք ստեղծագործական պրոցեսից նոր զգացողություններ ունենալու և բացահայտումներ անելու համար»։

՛՛Արևածագ․ Կարմիր տանիքներ՛՛ 2020թ․ կտավ յուղաներկ 50x100 սմ Sunrise. Red roofs 2020 Oil on canvas 50x100cm 960x485 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Արևածագ․ Կարմիր տանիքներ՛՛ 2020թ․ կտավ, յուղաներկ, 50×100 սմ Sunrise. Red roofs 2020, Oil on canvas, 50x100cm

 

՛՛Արևածագ․ Կարմիր տանիքներ՛՛ 2020թ․ կտավ յուղաներկ 50x100 սմ Sunrise. Red roofs 2020 Oil on canvas50x100 cm 960x488 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Արևածագ․ Կարմիր տանիքներ՛՛ 2020թ․ կտավ, յուղաներկ, 50×100 սմ Sunrise. Red roofs 2020, Oil on canvas,50×100 cm

 

՛՛Արևածագ․ Կարմիր տանիքներ՛՛ 2020թ․ կտավ յուղաներկ 50x100 սմ x3 Sunrise. Red roofs 2020 Oil on canvas 50x100 cm x3 1 960x154 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Արևածագ․ Կարմիր տանիքներ՛՛ 2020թ․ կտավ, յուղաներկ, 50×100 սմ (x3), ”Sunrise. Red roofs” 2020 Oil on canvas 50×100 cm (x3).

 

՛՛Արևածագ․ Կարմիր տանիքներ՛՛ 2020թ․ կտավ յուղաներկ 50x100 սմ Sunrise. Red roofs 2020 Oil on canvas 50 x100 cm 960x489 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Արևածագ․ Կարմիր տանիքներ՛՛ 2020թ․ կտավ, յուղաներկ, 50×100 սմ, Sunrise. Red roofs 2020, Oil on canvas, 50 x100 cm

 

՛՛Արևաշող քաղաքը՛՛ 2021թ․ Կտավ յուղաներկ 50x60սմ Shinig City 2021 Oil on canvas 50x60 cm 960x811 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Արևաշող քաղաքը՛՛ 2021թ․ Կտավ, յուղաներկ, 50×60սմ ”Shinig City” 2021, Oil on canvas, 50×60 cm

 

՛՛Բացվող տեսարան՛՛ 2021թ․ կտավ յուղաներկ 140x170սմ Opening view 2021 Oil on canvas 140x170 cm 960x820 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Բացվող տեսարան՛՛ 2021թ․ կտավ, յուղաներկ, 140×170սմ ”Opening view” 2021, Oil on canvas, 140×170 cm

 

՛՛Գիշերային տեսարան՛՛ 2020թ․ կտավ յուղաներկ 20x35սմ x2 30x30սմ ”Night view” 2020 Oil on canvas 20x35cm x2 30x30cm 960x291 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Գիշերային տեսարան՛՛ 2020թ․, կտավ, յուղաներկ, 20×35սմ (x2), 30×30սմ ”Night view” 2020, Oil on canvas 20x35cm (x2), 30x30cm

 

՛՛Ժամանակակից քաղաքը՛՛ 2020 թ․ կտավ յուղաներկ 30x35 սմ 960x811 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Ժամանակակից քաղաքը՛՛ 2020 թ․ կտավ, յուղաներկ, 30×35 սմ

 

՛՛Խաղաղության և պատերազմի միջև՛՛ 2020թ․ կտավ յուղաներկ 35x5սմ x2 Between peace and war 2020 Oil on canvas 35x35 cm x2 960x486 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Խաղաղության և պատերազմի միջև՛՛ 2020թ․ կտավ, յուղաներկ, 35×5սմ (x2) ”Between peace and war” 2020, Oil on canvas, 35×35 cm (x2)

 

Exhibition 960x640 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]

 

՛՛Տեսարան պատուհանից․ Ամպամած օր՛՛ 2018թ․ կտավ յուղաներկ 95x133 սմ View from the window․ cloudy day 2018 oil on canvas 95x133cm 960x688 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Տեսարան պատուհանից․ Ամպամած օր՛՛ 2018թ․ կտավ, յուղաներկ, 95×133 սմ View from the window․ cloudy day 2018, oil on canvas, 95x133cm

 

՛՛Քաղաքը․ Տանիքներ՛՛ 2020թ․ կտավ յուղաներկ 25x45սմ x3 The city 2020 oil on canvas 25x45cmx3 960x185 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Քաղաքը․ Տանիքներ՛՛ 2020թ․ կտավ, յուղաներկ, 25×45սմ (x3) ”The city” 2020, oil on canvas, 25x45cm(x3)

 

՛՛Քաղաքը․ Տանիքներ՛՛ N1 2020թ․ կտավ յուղաներկ 25x45սմ The city 2020 oil on canvas 25x45cm 960x572 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Քաղաքը․ Տանիքներ՛՛ N2 2020թ․ կտավ, յուղաներկ, 25×45սմ ”The city” 2020, oil on canvas, 25×45 cm

 

՛՛Քաղաքը․ Տանիքներ՛՛ N3 2020թ․ կտավ յուղաներկ 25x45սմ The city 2020 oil on canvas25x45 cm 960x566 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Քաղաքը․ Տանիքներ՛՛ N3 2020թ․ կտավ, յուղաներկ, 25×45սմ ”The city” 2020, oil on canvas,25×45 cm

 

՛՛Ձմեռ՛՛ 2021թ․ կտավ յուղաներկ 103x260սմ 103x120սմ 2x 103x70սմ Winter 2021 Oil on canvas 103x260cm 103x120 2x 103x70 1 960x382 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Ձմեռ՛՛ 2021թ․ կտավ, յուղաներկ, 103×260սմ (103×120սմ, 2x 103×70սմ) Winter 2021, Oil on canvas, 103x260cm (103×120, 2x 103×70)

 

՛՛Տեսարան պատուհանից՛՛ 2020թ․ կտավ յուղաներկ 120x120 սմ x3 View from the window 2020 Oil on canvas 120x120 cm x3 960x435 - Երևանյան միապաղաղ բակերի թաքուն հմայքները [Արթուր Հովհաննիսյանի գեղանկարչական շարքի մասին]
՛՛Տեսարան պատուհանից՛՛ 2020թ․ կտավ, յուղաներկ, 120×120 սմ (x3) ”View from the window” 2020, Oil on canvas, 120×120 cm (x3)

 

Դիտեք նաև Արթուրի հետ մեր նախորդ զրույցներից մեկը.


Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

John Kacere. կանացի հետույքների ու գեղեցկության նկարիչը

Արարատ Մինասյան [մենախոսություն կենցաղի փիլիսոփայության շուրջ]

Վալենտին Գեորգիևիչ Պոդպոմոգովի արտասովոր ճակատագիրը

Ժամանակակից հայ գեղանկարիչներ. Մուշեղ Գրիգորյան

17-րդ դարի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Ռեմբրանդ վան Ռեյնի մասին

5 կոլաժի նկարիչ առաջարկում է քեզ Instagram-ը

Դալին ու լուսանկարչության արքան՝ Ֆիլիպ Հալսմանը

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [25]

Ագաթա Բադալյան. 3Dzuk-ից Morning Bzbz-ներ [զրույց. bzbzաշարք]

Լատե արտ՝ Մունկի, Վան Գոգի, Լեոնարդո դա Վինչիի և այլոց կտավներով

Զրույց նկարիչ Արշակ Սարգսյանի հետ

30 տարի անց. Ժան Միշել Բասկիայի էքսպերիմենտալ լուսանկարների շարքը

Մեր քաղաքի ամենահետաքրքիր մարդիկ. Վան Գագ

Աղասի Այվազյանն ասել է . . .

Վրեժ Քասունու՝ քաղաքական թեմայով ծաղրանկարները