Զեմֆիրա «Ղրիմ». երգը հայերեն - VNews

Զեմֆիրա «Ղրիմ». երգը հայերեն

Զեմֆիրաաա min - Զեմֆիրա «Ղրիմ». երգը հայերեն

Զեմֆիրան իր Youtube–յան ալիքում, ինչպես նաև թվային սերվիսներում հրապարակել է «Крым» («Ղրիմ») երգը։ Ստեղծագործությունը դարձել է մեկուկես տարվա ընթացքում առաջին պաշտոնական հրապարակված ձայնագրությունը։ Երեք րոպե տևողությամբ ստեղծագործության ընթացքում Զեմֆիրային նվագակցում են կիթառահար Պյոտոր Չերնյավսկին և թմբկահար Ալեքսանդր Զինգերը…

Երգը հայերեն

 

Թե դու ընտրես հետս ապրելը,
Ես կփորձեմ թողնել խմելը,
Ու, վստահաբար, կթողնեմ ծխելը.
Չէ՞ որ ծուխը քեզ հանում է հունից:
 
 
Քեզ հունից հանում է հիվանդի պես հազալն իմ,
… Ու մենք ստիպված կինենք մեկնել Ղրիմ:
 
Թե դու ընտրես հետս ապրելը,
Դու կթողնես ինձ սիրելը,
Համբուրվելն ու խոսելը՝
Երկար ձմեռվանից առաջ,
Որին ես սպասում եմ, իսկ դու՝ չէ:
Ու պարտքով սիրելն էլ բարդ է:
 
Թե դու ընտրես հետս ապրելը,
Ես հաստատ կթողնեմ խմելը,
Բայց դու չես սովորի ինձ հանդուրժելը,
Իմ դեպրեսիաները, հայհոյանքն ու նյարդերը:
Չդադարող ցավ ու բողոք,
Ու կյանքդ կդառնա դժոխք:
 
Չես ապրի դու ինձ հետ,
Թեկուզ ամենաերջանիկ երազում,
Անգամ, եթե մենք հանկարծ,
Լրիվ մենակ մնանք աշխարհում,
Մնանք ամենաներքևում,
Ու դադարենք հաշվել օրերը.
Չէ՞ որ դու ունես, այն ինչ պետք է քեզ:
 
Դու լավ ընկեր ես,
Որովհետև համարն իմ երեսունվեց է,
Ու չափազանց շատ են մարդիկ այստեղ,
Այնքան շատ են մարդիկ այստեղ,
Այնքան շատ են ընկերուհիներն այս…


«Թամզարա». Արամ MP3 և Գուրգեն Դաբաղյան

Զեմֆիրային մեղադրել են պլագիատի մեջ

Զեմֆիրան թողարկել է «Бордерлайн» ալբոմը

Կոմիտասի «Զուլոն»՝ նոր մեկնաբանությամբ

«Здравствуй, Остин, заходи в гости». Զեմֆիրայի նոր երգի հերոսը Homescapes խաղի Օսթինն է

Զեմֆիրայի նոր «Злой человек» երգի տեսահոլովակը՝ Ռենատայի ֆիլմից

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Depeche mode-ի «Stripped»-ը՝ հայերեն

… բայց մի՞թե դա կարևոր է հիմա. Զեմֆիրա

Բարեկենդան, կամ հազրեք եղն ու բրինձը…

Հայտնիներ, որոնք մերժեցին Յուրի Դուձին…

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

5 փաստ Զեմֆիրայի հայտնի երգերից, որ գուցե չգիտեք

R.O x Konoba-ի “On Our Knees”-ը հայերեն թարգմանությամբ

The Beautified Project-ը նոր երգ ունի

Դեցլի նոր՝ “Inferno” գործիքային կատարումն արդեն համացանցում է