[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը - VNews

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

ֆլորաաա min - [Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Ֆլորա Մարտիրոսյանին ճանաչում են աշխարհի գրեթե բոլոր հայերը: Նրա երգերի ներքո մեծացել են մի շարք սերունդներ: Այս երգչուհուն, իր գործունեության շնորհիվ, կարող ենք ներկայացնել տարբեր դիտակետերից: Նա ՀՀ ժողովրդական արտիստ էր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրն էր ու Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի ստեղծողը…

Այսօր զրուցել ենք տիկին Ֆլորայի դստեր՝ Էլֆրիդա Գևորգյանի հետ. վերջինս կիսվել է իր հուշերով՝ մայրիկի ու արտիստուհու մասին:

Այն հարցին, թե արդյո՞ք տիկին Ֆլորային հաջողվում էր համատեղել մեծ բեմերը ընտանեկան հոգսերի հետ, Էլֆրիդան պատասխանում է. 

«Մայրիկն այդ հարցում երբևէ չի դժվարացել. նրա մոտ հեշտությամբ ստացվում էր համատեղել ոչ միայն լավ երգչուհի ու լավ մայր լինելը, այլ նաև լավ կին լինելը: Նրա կենդանության օրոք մեր տունը երբևէ չի դատարկվել. դա մի հյուրընկալ տուն էր, որի տիրուհին հասցնում էր բառացիորեն ամեն բան: Ինչ վերաբերվում է մեզ՝ երեխաներիս, պիտի նշեմ, որ նրա հայտնի լինելը ոչ մի բացասական ազդեցություն չի ունեցել մեր մանկության վրա, մենք երբեք մայրիկի պակաս չենք զգացել: Մի բան էլ՝ դեռ մանկուց հպարտանում էինք, որ հենց նա է մեր մայրը, ու գիտեինք՝

մեր մայրը միայն մերը չէ, նա բոլորինն է. բոլորինն, ովքեր լսում ու սիրում են նրան»

Տիկին Ֆլորային ամենաբնորոշող հատկանիշը, ըստ Էլֆրիդայի, բարությունն է: Այս հատկանիշը չափազանց ընդգրկուն է: Էլֆրիդան ասում է՝ «Եթե մայրիկի առաջ բարի մարդ էր կանգնած, նա կրկնակի բարի էր այդ մարդու հանդեպ: Նրա ամենամեծ յուրահատկությունը հենց այդ բարությունն էր, որ երևի իր երգերի հետ հասնում ու վարակում էր նաև ունկնդրին, ու երևի նաև դա էր նրա ժողովրդականության գաղտնիքը: Նա կնոջ և մարդու էտալոն էր ինձ համար, լավ օրինակ, որը մանկուց իմ աչքերի առաջ էր, ինչը նաև պարտավորեցնող էր ինձ համար. չէ՞ որ անհրաժեշտ էր համապատասխանել նրա մարդկային չափանիշներին: Այժմ ես փորձում եմ ամեն ինչով նմանվել նրան, բացի մեկ բանից՝ նրա ձայնից. դա անհնար է»…

Երգչուհի մայրիկը դստեր համար օրորոցայիններ չի երգել, երբ վերջինս մանկահասակ էր, փոխարենը ավելի ուշ Էլֆրիդային սովորեցրել է երգել.

«Մայրիկն ինձ իր երգերն էր սովորեցնում, որոնք, իհարկե, բավականին բարդ էին, հատկապես իմ այդ տարիքի համար: Առաջին երգը, որը սովորեցրել է ինձ և որը հիշում եմ մինչ օրս, «Ադանայի ողբ»-ն էր: Հիշում եմ՝ մայրիկը չէր ուզում, որ ուղղակի անգիր անեմ բառերը. երկար կարող էր խոսել մեր ժողովրդի պատմության, դրա ցավոտ ու հաղթական էջերի մասին, որպեսզի երգն էլ իսկապես զգամ ու հասկանամ»…

Ինքը՝ Էլֆրիդան բնակվում է Երևանում և շարունակում է մայրիկի գործը՝ ղեկավարելով նրա նախագծերը: 

«Թող մայրիկի ուժն ու սերը մեզ հետ լինի, ու նաև Աստծո օրհնությամբ կարողանամ իրականացնել նրա ու իմ բոլոր երազանքները»… 

 

 


5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Մեր տղերքի սիրած երգերը. Պատմում է Գուսան Հայկազունը

Զրուցել ենք Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանի հետ

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]