Էդի Մերֆին խոսել է կինոարտադրությունում առկա ռասիզմի մասին - VNews

Էդի Մերֆին խոսել է կինոարտադրությունում առկա ռասիզմի մասին

.jpg - Էդի Մերֆին խոսել է կինոարտադրությունում առկա ռասիզմի մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան Էդի Մերֆին, անդրադառնալով իր մասնակցությամբ Coming To America 2 ֆիլմին, խոսել է կինոարտադրությունում առկա ռասիզմի և բազմազանության բացակայության մասին. այս մասին հայտնում է Daily Mail–ը։

«Հոլիվուդում կինոարտադրության ոլորտը ղեկավարում են սպիտակամորթ տղամարդիկ: Այս ոլորտը տարիներով այսպիսին է եղել… սա ոչ միայն աֆրոամերիկացիներին է վերաբերվում, այլ կանանց և մյուս բոլոր փոքրամասնություններին», – ասել է դերասանը։

Դերասանը Coming To America ֆիլմի շարունակության մեջ կրկին մարմնավորելու է արքայազն Աքիմին, իսկ արքայազնի դստեր դերը խաղալու է իր 19-ամյա աղջիկը՝ Բելլան, որի համար ֆիլմը դեբյուտային կլինի։ Օրիգինալ ֆիլմն էկրաններ է բարձրացել ավելի քան 30 տարի առաջ: Դրանում արքայազնը Զումունդայի թագավորությունից Միացյալ Նահանգներ է ժամանում իր համար հարսնացու գտնելու նպատակով։