Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ - VNews

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում կայացավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան:

Եվ քանի որ Էքզյուպերին սիրված և ճանաչված է բոլորի կողմից առանց բացառության, նրա անվան հետ կապված ցանկացած նորություն մեծ հետաքրքրություն է առաջացնում ամենուր: Նրա «Փոքրիկ իշխանը» բոլոր ժամանակների ամենակարդացված, կարդացվող և սիրված գործերից է: Պարզվում՝ Էքզյուպերի էլի գրվածքներ ունի, որոնք առաջին անգամ են հայերեն թարգմանվում:
Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարբեր տարիներին գրած պատմվածքները, խոհագրությունները, հուշերը. իր կյանքի, օդաչուի մասնակգիտության, ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին:

Շնորհանդեսի ընթացքում անդրադառնալով գրքին՝ «Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ առաջիկայում լույս կընծայվեն Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը:

«Այս ստեղծագործությունն, ըստ էության, խոհագրությունների, տարբեր տարիներին գրված պատումների, ակնարկների ժողովածու է: Էքզյուպերին դրանք գրել է օդագնացության տարիների ընթացքում: Պատմությունների առանցքում որոնող մարդու ճակատագիրն է, մարդ, որի՝ առավել բարձրի, գեղեցիկի որոնումը կարող է հասցնել մինչև Սահարայի անապատ: Կենսագրական հենքի վրա ստեղծված գործ է և չի կարող չհուզել ցանկացած ընթերցողի: Ամեն ինչի հիմքում անձնական փորձն է»,-նշում է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:

      


Տաղանդի մութ կողմերը. Էքզյուպերի, Վուլֆ և Սելինջեր

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Օնորե դը Բալզակ` «Հայր Գորիո». Հատված

Սըր Արթուր Քոնան Դոյլ՝ «Շերլոք Հոլմս». ՀԱՏՎԱԾ

#mustread_list [2018-ին հայերենով լույս տեսած 5 գիրք]

Ջոն Գրին՝ «Անվերջ կրիաներ». Հատված հայերեն թարգմանված գրքից

Ջոն Գրինի նոր բեսթսելերը լույս կտեսնի նաև հայերենով

Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Գիշերային թռիչք». Հատված

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ [մաս 2]

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ

«Փոքրիկ իշխանը». Արտասովոր ֆոտոնախագիծ LEGO կոնստրուկտորներով

Ուիլյամ Չ. Ռեմփել` «Խաղացողը». Հատված Քըրք Քըրքորյանի մասին պատմող գրքից

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ քայլերի արվեստը

Ի՞նչ կարդալ ամռանը. խորհուրդ է տալիս Գրքամոլը

Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք կարդալ հայերենով