fbpx

Լրացուցիչ

Թերի-անթերի. 5 ֆիլմ

Կան ֆիլմեր, որոնք շատ ծայրահեղ և հակասական կարծիքների տեղիք են տալիս և շատ են քննադատվում հանրության կողմից: Սակայն սա չի նշանակում, թե դրանք վատն են: Սա նշանակում է, որ դրանք տարբերվող են և ոչ ստանդարտ:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում 5 ֆիլմ, որոնք շատ քննադատությունների են արժանացել, բայց տպավորիչ են, էմոցիոնալ և ամենայն հավանականությամբ շատերին դուր կգան:

1. Դաշնակահարուհին//Пианистка//La Pianiste , 2001

ռեժ.՝ Միխայել Հանեկե

դերերում՝ Իզաբել Հյուպպեր, Անի Ժիրարդո, Բենուա Մաժիմել

2001 թ. էկրաններ է բարձրանում լեգենդար ռեժիսոր Միխայել Հանեկեի «Դաշնակահարուհին» ֆիլմը: Այս ֆիլմը ցնցեց բոլորին և մեծ ճանաչում բերեց թե՛ ռեժիսորին, թե՛ դերասաններին: Հանեկեի անունը լսելիս առաջին հերթին մարդկանց մտքին հենց «Դաշնակահարուհին» է գալիս:
Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Էրիկան,  չնայած իր բալզակյան տարիքին, ապրում է մոր հետ և ամեն հարցում ենթարկվում նրան: Մայրը աղջկան հանգիստ չի տալիս. անընդհատ հետևում է և թելադրում՝ ինչպես ապրել: Մի գեղեցիկ օր Էրիկայի կյանքը փոխվում է. նրա աշակերտներից մեկը սիրահարվում է պրոֆեսորին և խոստովանում է այդ մասին, բայց Էրիկան սիրել չգիտի, և վանում է տղային: Ի՞նչպիսին կլինի Էրիկայի պատիժը:

2. Քարտուղարուհին//Секретарша//Secretary , 2001

ռեժ.՝ Սթիվեն Շեյնբերգ

դերերում՝ Մեգի Ջիլենհոլ, Ջեյմս Սպեյդեր, Ջերեմի Դևիս

Լին տարօրինակ է. աղջիկը տարօրինակ հակում և սեր ունի դաժանության ու ցավի հանդեպ: Նա սիրում է հարվածներ ստանալ, սիրում է սուր առարկաներ կիրառել և «նախշազարգել» մարմնի մասերը: Լին ընդունվում է աշխատանքի մի իրավաբանական գրասենյակ և տարվում է տնօրենով:  Գեղեցիկ, սեքսուալ, մի փոքր տարօրինակ ֆիլմի կենտրոնական հերոսները սիրում են սեքսուալ ամենատարբեր էքսպերեմենտներ, բայց շատ շուտով հասկանում են, որ այդ ամենը սովորական խաղ չէ: Նրանք սիրում են միմյանց:
Ի սկզբանե գլխավոր դերի համար դիտարկվում էր Գվինեթ Փելթրոուի թեկնածությունը, բայց այն առաջարկեցին Մեգի Ջիլինհոլին:

3. Հանրաճանաչ//Любовь на кончиках пальцев//Populaire, 2012

ռեժ.՝ Ռեժիս Ռուանսար

դերերում՝ Ռոմեն Դյուրիս, Դեբորա Ֆրանսուա, Բերենիս Բեժո

Ցանկի մյուս ֆիլմը՝ գունեղ և տպավորիչ սիրո պատմություն է: Ռոզան ապրում է հոր հետ: Նա մեքենագրուհի է: Աղջիկը շատ պարտաճանաչ է և սիրում է ամեն ինչում լինել առաջինը: Մեքենագրության քննությունը լավ հանձնելուց հետո նրա միապաղաղ կյանքը միանգամից փոխվում է: Նա աշխատանքի է ընդունվում Լուիս անունով մի տղամարդու մոտ՝ որպես մեքենագրուհի:  Եվ ինչպես կարելի է անկնկալել, նրանք սիրահարվում են: Սիրահարված կինը ամեն բան կանի, որ չհիասթափեցնի իր սիրելիին: Միասին նրանք ուժեղ են, միասին նրանք կարող են ամեն բան, միասին նրանք կգերեն աշխարհը և կստիպեն բոլորին լսել իրենց անունը:

4. Մոխրագույնի հիսուն երանգները//Пятьдесят оттенков серого//Fifty Shades of Grey , 2015

ռեժ.՝ Սեմ Թեյլոր-Ջոնսոն

դերերում՝ Ջեմի Դորնան, Դակոտա Ջոնսոն, Լյուկ Գրայմս, Էլոիզա Մամֆորդ

2015 թ. էկրաններին են հայտնվում գեղեցկուհի Դակոտա Ջոնսոնը և գրավիչ Ջեյմի Դորնան՝ Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում: Առեղծվածային պարոն Գրեյի և հասարակ աղջնակ Անասթեյշա Սթիլի հարաբերությունները ցնցեցին ամբողջ աշխարհը: Անկեղծ, բաց, էրոտիկ. այսպիսին է այս ֆիլմը:
Սրտին չես հրամայի: Անասթեյշան սիրահարվում է պարոն Գրեյին, բայց շատ շուտով բացահայտում է տղամարդու ով լինելը: Ոչինչ, սակայն չի խանգարի Անասթեյշային տրվել նրան ամնացորդ, չէ՞ որ սերը կուրացնում է:

5. Նա//Она//Elle , 2016

ռեժ.՝ Պաուլ Վերհուվեն

դերերում՝ Իզաբել Հյուպպեր, Լորան Լաֆիտ, Շառլ Բեռլինգ

Պաուլ Վերհուվենի աղմկահարույց «Նա» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2016 թ.: Դերասանուհի Իզաբել Հյուպպերի պրոֆեսիոնալ և գեղեցիկ խաղի շնորհիվ ֆիլմը ստացվել է աննկարագրելի գեղեցիկ և տպավորիչ:
Հարուստ և կայացած Միշելն ապրում է սիրո քաղաքում, բայց միշտ սիրո պակաս է զգացել:
Մի օր Միշելի տուն է ներխուժում մի տղամարդ և բռնաբարում նրան: Միշելին դա, սակայն, դուր է գալիս, և նա ամեն բան անում է, որ շարունակի հաճույք ստանալ այդ՝ գուցե և առաջին հայացքից անմիտ և տարօրինակ թվացող խաղից:

Մի անբացատրելի գեղեցկություն կա թերի լինելու մեջ:


Վենետիկի կինոփառատոնում մրցանակներ ստացած հայտնիներ

Հայտնի աստղերի անսպասելի կամեոները ֆիլմերում

2018 թ. ամենաթեժ ֆիլմերն ըստ “Esquire” ամսագրի

«Մոխրագույնի 50 երանգների» դերասանուհի Դակոտա Ջոնսոնը կարմրահեր է նոր սարսափ ֆիլմում

Հայտնիներ, որոնք ճանաչված աստղերի երեխաներ են

Մորգան Ֆրիմանի լավագույն ֆիլմերից մի քանիսը

Կաննի 71-րդ կինոփառատոն

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները. մաս 2

Միխայել Հանեկեն ասում է…

Միխայել Հանեկեի լավագույն ֆիլմերը

Թողարկվել է «Ազատության 50 երանգների» հերթական սաունդթրեքը

Միխայել Հանեկեն կնկարի իր առաջին սերիալը

Եվ սերն է, սերն է մեզ առաջ տանում. 5 ֆիլմ սիրո մասին. մաս 2

10 ֆիլմ, որ էկրանավորվել են մեր սիրելի գրքերի հիման վրա

12 գիրք, որ 2018թ.-ին կդառնա ֆիլմ

Ֆրանսիական «Նոր ալիքը». ըմբոստությո՞ւն, թե՞ հեղափոխություն: 6 ֆիլմ «Նոր ալիքի» ներկայացուցիչներից