fbpx

Թողարկվել է «Մի Գնա» երգի պաշտոնական տեսահոլովակը. համագործակցություն Maître Gims-ի հետ

Ժամեր առաջ Սուպեր Սաքոն ու Սպիտակցի Հայկոն թողարկել են իրենց հայտնի «Մի գնա» երգի տեսահոլովակը: Երգը սակայն նորացված տարբերակով է ու համագործակցություն է ֆրանսիացի ռեփեր ու երգիչ Maître Gims-ի հետ:

Հիշեցնենք՝ Սուպեր Սաքոյի ու Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը YouTube-ում հայտնվել է 2016թ.-ի օգոստոսի 17-ին ու այսօր արդեն ունի 139մլն-ից ավելի դիտում: Սա, խոստովանենք, ռեկորդային ցուցանիշ է հայկական շոուբիզնեսի համար: