Թույն սերիալ - VNews

Թույն սերիալ

The Wire Cover 1 - Թույն սերիալ

Թույն սերիալ HBO-ից:

Շատերն են կարծում թե HBO-ի միակ լավ սերիալը Գահերի խաղն է:

Ես այդպես չեմ կարծում:

Եվ ահա թե ինչու:

2002 թվականին  HBO-ն թողարկեց  Գաղտնալսում  (The Wire)  սերիալը:

the wire3 1 - Թույն սերիալ

Եթե դուք չեք տեսել այս հետաքրքրագույն սերիալը, ապա սկսեք: Սկսեք հենց այսօրվանից: Կիսատ թողեք այս հոդվածը, կիսատ թողեք բոլոր գործերը, լավ, գոնե երեխեքին կերակրեք ու նայեք առաջին եթերաշրջանի առաջին սերիան ու մի անջատեք մինչև վերջին՝ հինգերորդ սեզոնը:

Ինչո՞ւ:

Ասե՛մ:

Որովհետև այսպիսի մանրակրկիտ սյուժետային ու դետալային աշխատանք ամեն սերիալում չէ, որ կտեսնեք: Գուցե պատճառն այն է, որ սերիալի հեղինակները երկար տարիներ աշխատել են քրեական համակարգի դաշտում, ոստիկանությունում՝ հետախուզելով տաբեր գործեր՝ սպանություններ, թմրանյութերի վաճառք` հենց նույն գաղտնալսման օգնությամբ։ Կամ գուցե պատճառն այն է, որ HBO-ն շատ լուրջ է վերաբերում սցենարային լուծումներին (չգիտեմ), բայց Բալթիմորի քրեկան կյանքը, թմրամոլները, անտերության մատնված դպրոցականները, ինչպես նաև մեր Սանիթեքի չաղբահանությունը, ձեր օրվա մտքերի մասը կկազմեն:

Այստեղ կգտնեք արդեն իսկ ձեզ ծանոթ բազմաթիվ դերասանների տարբեր սերիալներից և իհարկե, ծիտ Իդրիս Էլբային՝  Luther բրիտանական սերիալից:

images 1 - Թույն սերիալ

images - Թույն սերիալ

Մոռացա նշել, որ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ այս սերիալի մեծ երկրպագուն է, այդ իսկ պատճառով ժամանակին Սպիտակ Տանը ընդունելություն է կազմակերպել Գաղտնլսման դերասանական և ստեղծագործական կազմի համար: Նա համարում է, որ Գաղտալսումը բոլոր ժամանակների լավագույն սերիալն է: Երկրի նախկին ղեկավարի սիրելի սերալներն են նաև Ընդհատակյա Կայսրությունն  Boardwalk Empire  և Ամերիկյան ընտանիք American Family:

Ի դեպ, Գաղտնալսումը բարձր վարկանիշ ունի IMDb- ում`  10-ից 9.3:

Համաձայնեք՝ արդեն իսկ խոստումնալից է:

Դե ինչ,  բարի դիտում:

Հ.Գ.  Նախանձում եմ Ձեզ:

Երկիր՝ ԱՄՆ

Ժանր՝ դրամա, դետեկտիվ

Ռեժիսոր՝ Դեվիդ Սայմոն

Գլխ. դերերում՝ Դոմինիկ Ուեսթ, Իդրիս Էլբա

Սերիալը կարեղ եք դիտել     այստեղ

 


Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

ֆանտաստիկ ժանրի սիրահարների համար. «Անհավատալի» սերիալի պրեմիերան կկայանա այսօր

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը