Թոփ 6 վարորդական ֆիլմեր - VNews

Թոփ 6 վարորդական ֆիլմեր

maxresdefault 10 - Թոփ 6 վարորդական ֆիլմեր

Ավտոէքշընները վաղուց արդեն առանձին ժանր են դարձել կինոաշխարհում: Դրանք բավականին դիտարժան և ադրենալին հաղորդող ֆիլմեր են, որտեղ հնարքների մեծ մասը կատարվում են թանկարժեք մեքենաներով՝ պրոֆեսիանալ կասկադյորների կողմից և առանց համակարգչային գրաֆիկայի: Շատ հաճախ ֆիլմի նկարահանումների ընթացքում  այդ թանկարժեք մեքենաները թեթև ձեռքով ջարդուփշուր են արվում, որպեսզի կինոթատրոնում հանդիսատեսի սրտից արյուն կաթա:

Նաև շատ են մուլտֆիլմերը մեքենաների մասին, որոնք մեծ սեր են վայելում երեխաների, ինչու չէ նաև մեծահասակների շրջանում: Եվ այսպես մենք ձեզ ենք առաջարկում վարորդական ֆիլմերի ընտրանի, որոնք կարող են դրայվով լցնել ձեր օրը:

Ֆորսաժ 1,2,3,4,5,6,7,8

rabstol net fast and furious 15 - Թոփ 6 վարորդական ֆիլմեր

Ամերիկյան այս մեդիաֆրանշիզան  կազմված է 8 լիամետրաժ և երկու կարճամետրաժ ֆիլմերից, որոնք սկսել են նկարահանվել 2001 թվականից, իսկ վերջինը նկարահանվեց 2017-ին: Համաշխարհային շուկայում  հավաքելով ավելի քան 5 մլրդ դոլար, այն Յունիվերսալի ամենաշահութաբեր և խոշոր ֆրանշիզան է:
2019 թվականի ապրիլի 10-ին նախատեսված է «Ֆորսաժ 9» պրեմիերան, իսկ 2021 թվականի ապրիլի 1-ին եզրափակիչ մասը «Ֆորսաժ 10»:
Այս ֆիլմերից չի կարելի ակընկալել խորը իմաստային հղումներ, քանի որ ֆիլմի հիմնական խնդիրը հետաքրքիր և թեթև ժամանց ապահովելն է:

Տաքսի 1,2,3,4

103436 - Թոփ 6 վարորդական ֆիլմեր

Լյուկ Բեսոնը 1998 թվականի «Տաքսի» ֆիլմի սցենարը գրել է ընդամենը 30 օրում, և արդյունքում մեզ է նվիրել լավագույն ավտոէքշըններից մեկը: Ֆիլմի նկարահանումների համար Բեսոնը հրավիրել էր «Ֆորմուլա 1-ի» օպերատորներին: Ֆիլմը, ունենալով 53 մլն ֆրանկ բյուջե, հավաքեց 268 մլն:
Բնականաբար նման հաջողությունից հետո, հաջորդ ֆիլմը երիտասարդ, մարսելցի, տաքսու վարորդ, Դանիելի մասին երկար սպասել չտվեց: Եվ 2000 թվականին էկրաններ բարձրացավ «Տաքսի 2», որտեղ Բեսոնը հանդես եկավ որպես սցենարիստ և պրոդյուսեր: Այս ֆիլմը նույնպես ունեցավ կոմերցիոն հաջողություն և 3 տարի հետո էկրաններ բարձրացավ արդեն «Տաքսի 3»-ը: Այն  զիջում էր նախորդ երկու ֆիլմերին, բայց չի կարելի ասել, թե ձախողված էր: Իսկ ահա 2007 թվականին նկարահանված «Տաքսի 4» շատ էր զիջում նախորդներին, նույնիսկ երրորդ ֆիլմին:
Բայց այնուամենայնիվ «Տաքսի» ֆիլմերի շարքը իր ֆրանսիական կոլորիտով, բարձրակարգ տեմպային երաժշտությամբ, ուժեղ դերասանական կազմով, որի մեջ նաև օսկարակիր Մարիոն Կոտիյարն էր, չի կարող անտարբեր թողնել ժանրի սիրահարներին:

1 2

Մերիլին Մոնրո

Տղամարդկային անհավատարմություն…

10+10 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չգիտեն

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

«Կանայք և տղամարդիկ մինչև առավոտյան 10:00-ը». ֆոտոնախագիծ բնական գեղեցկության մասին

«Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասարիին ծեծել են Ռուսաստանում (լուսանկար)

Լյուկ Բեսոնն ասում է…

15 տպավորիչ սաունդթրեք ֆիլմերից

Մարդիկ ծիծաղելի նկարագրություններ են տալիս հայտնի ֆիլմերին

Գերի Օլդմեն. օսկարակիր դերասանի 5 լավագույն ֆիլմերը

10 լավ ֆիլմ 90-ականներից

Վարորդական ֆիլմեր մաս 2

Բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

Հրեշտակները ևս սիրել գիտեն. 5 ֆիլմ