Թվային արվեստի գործերն առաջին անգամ աճուրդի են հանվել - VNews

Թվային արվեստի գործերն առաջին անգամ աճուրդի են հանվել

151126217 889004911834388 5960013513383773276 n - Թվային արվեստի գործերն առաջին անգամ աճուրդի են հանվել

Առաջին անգամ Christie’s-ում առցանց աճուրդի է հանվել արվեստի թվային գործ: Դրա հեղինակը ամերիկացի գրաֆիկ նկարիչ Beeple-ն է (Mike Winkelmann): Նա 5000 թվային արվեստի նմուշներով կոլաժ է ստեղծել: Այս մասին երեքշաբթի, փետրվարի 16-ին, հայտարարեց աճուրդի տան Նյու Յորքի մասնաճյուղը:

Everydays – The First 5 000 Days կոչվող հսկայական կոլաժը գրաֆիկ նկարչի 13 տարիների աշխատանքի արդյունքն է: 2007-ի մայիսին նա որոշեց նոր նկար ստեղծել և հինգ հազար օր անընդմեջ ամեն օր իրականացրեց իր ծրագիրը:

«Սա առաջին զուտ թվային արվեստի նմուշն է, որն աճուրդի է հանվել ավանդական աճուրդի տան կողմից», – ասում են աճուրդի տանը:

Մասնագետների կարծիքով, կոլաժն արտացոլում է հեղինակի ստեղծագործության իրական էվոլյուցիան: Վինքելմանը սկսեց սովորական գծանկարներից, հետագայում ավելացրեց 3D գրաֆիկա, վերացական պատկերներ և սկսեց փորձարկել ձևն ու գույնը:

Արտիստը պատկերել է մուլտհերոսների, առաջնորդների, երգիչների, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

Նկարչին հաջողվեց իր Instagram-ում 1,8 միլիոն հետևորդներ հավաքել, համագործակցություն սկսել Louis Vuitton, Nike նորաձևության տան հետ՝ երգչուհի Քեթի Փերիի եւ դերասան Դոնալդ Գլովերի հետ: Այս աշխատանքի իսկությունը հավաստագրվել է բլոկչեյն տեխնոլոգիայի շնորհիվ, նշում է «360» հեռուստաալիքը:

Աճուրդը առցանց կանցկացվի փետրվարի 25-ից մարտի 11-ը: Լոտի մեկնարկային գինը 100  դոլար է, գրում է NSN-ը: Այլընտրանքային շուկայում ցուցադրված գրաֆիկական նկարչի 20 այլ աշխատանքների հավաքածուն անցյալ տարվա դեկտեմբերին վաճառվել էր 3,5 միլիոն դոլարով: