Ժան Պոլ Բելմոնդոյի լավագույն դերերը - VNews

Ժան Պոլ Բելմոնդոյի լավագույն դերերը

A bout de souffle - Ժան Պոլ Բելմոնդոյի լավագույն դերերը

Վերջին անգամ Բելմոնդոն ֆիլմում նկարահանվել է 2015 թվականին: Նրա նշանավոր հոր մասին պատմող «Բելմոնդոն Բելմոնդոյի աչքերով» վավերագրական ֆիլմն իր հայտնի հոր մասին նկարահանել է նրա որդին՝ Պոլը և ռեժիսոր Ռեժիս Մարդոնը: Նկարահանումները տեղի են ունեցել Հռոմում, Փարիզում, Նիսում և Ռիո դե Ժանեյրոյում: Պոլը զրուցել է հոր գործընկերների և ընկերների հետ՝ Կլոդ Լելուշի, Ժան Լյուկ Գոդարի, Ժան Ռոշֆորի, Ժան Դյուժարդենի և, իհարկե, դերասանական ոլորտում Բելմոնդոյի վաղեմի մրցակից Ալեն Դելոնի հետ:

Վավերագրական ֆիլմի ավարտից հետո լեգենդար դերասանը լրագրողներին ասաց, որ իրեն չպետք է որպես «կտակ» ընդունել: «Ես պատրաստ եմ շարունակել նկարահանումները, եթե լինեն հետաքրքիր առաջարկներ», – ասել է Բելմոնդոն: Բայց նա այլևս չհայտնվեց էկրանին…

1. На последнем дыхании / À bout de souffle, 1960

ռեժ.՝ Ժան Լյուկ Գոդար​

Gestors (@Gestors_UA) | Twitter

Ֆիլմը, որը դարձավ ֆրանսիական նոր ալիքի մանիֆեստը և ընդմիշտ փոխեց կինոյի արվեստը, դարձավ Ժան Լյուկ Գոդարի դեբյուտային լիամետրաժ ֆիլմը: Այդ ժամանակ Բելմոնդոն անհայտ դերասան էր: ֆիլմը պատմում է Միշել Պուակարի մասին, որը մեքենաներ հափշտակելով է գումար վաստակում: Միշելն ապրում է այնպես, ինչպես խելքին փչի՝ նա վայելում է կյանքը, իր առօրյան ու դրա՝ տեղ-տեղ մռայլ, տեղ-տեղ պայծառ գույները: Միշելը Պատրիսիայի հետ է, նրանք երկուսով զբոսնում են, միմյանց հետ գիշերներ անցկացնում, գինի ըմպում և կորում փիլիսոփայական խոսակցությունների մեջ: Երբ նրանք երկուսով են, կորցնում են ժամանակի զգացումը…

2. Безумный Пьеро / Pierrot le Fou, 1965

ռեժ.՝ Ժան Լյուկ Գոդար​

The Gypsy Astronaut

Բելմոնդոն մի քանի անգամ նկարահանվել է Գոդարի ֆիլմերում: “Pierrot le Fou”-ն նրանց վերջին համատեղ ֆիլմն էր և ամենահաջողը, ըստ քննադատների:

-Ինչու՞ ես տխրում:
-Քանի որ դու խոսում ես ինձ հետ բառերով, իսկ ես նայում եմ քեզ զգացմունքներով:

Ֆիլմը գունեղ է, խելահեղ ու գեղեցիկ, դիալոգներով հարուստ: Ռեժիսորը կանխամտածված է ֆիլմն այսքան գունեղ նկարել ու նախապատվությունը տվել է հենց կարմիր գույնին: «Չափից շատ դիակներ ու արյուն» քննադատությանն էլ պատասխանել է՝. «Դա արյուն չէ, ուղղակի կարմիր ներկ է»: 

Ֆերդինանդը և իր երեխայի դայակը՝ Մարիանան փախչում են տնից, մեքենա հափշտակում և սլանում ծովի մոտ՝ նոր կյանք սկսելու: Ֆերդինանդն առանց մեկ րոպե վարանելու՝ թողնում է կնոջը, իսկ Մարիանան՝ իր անցյալի խնդիրներն ու անախորժությունները: Միասին նրանք ուզում են մոռացության մատնվել սիրո ու արկածների աշխարհում: Նրանք այրում են մեքենան, որում շատ փող կար. փողը պատկանում էր մաֆիայի պարագլխին: Նրանք հաստատվում են անմարդաբնակ կղզում, բայց շատ շուտով նրանց հարաբերություններում ճգնաժամային շրջան է սկսվում …

3. Чочара/La ciociara, 1960

ռեժ.՝ Վիտտորիո դե Սիկա

LA CIOCIARA (1960) | Sophia loren, Sofia loren, Film

1943 թ., Երկրորդ Համաշխարհային պատերազմ, Իտալիա: Սան Լորենցոյում քաոսային իրավիճակ է: Տեղացիները, թողնելով իրենց տներն ու ունեցվածքը, փախուստի են դիմում: Չեզիրան վերցնում է դստերը՝ Ռոզետային և ուղևորվում է իր հարազատ գյուղ: Այստեղ նրանք ծանոթանում են ինտելիգենտ մի երիտասարդի՝ Միկելեի հետ, որն անտարբեր չէ Չեզիրայի հանդեպ, բայց հերոսուհուն չեն հուզում տղայի զգացմունքները. նա միայն դստեր մասին է մտածում:

…և մինչ մայրը մտածում է՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից և դասավորել իր և դստեր կյանքը, Ռոզետան սիրահարվում է Միկելեին, որի սիրտն արդեն վաղուց մորն է պատկանում:
Հերոսուհիները բազում դժվարությունների և հիասթափությունների միջով են անցնելու…

4. Великолепный / Le magnifique, 1973

ռեժ.՝ Ֆիլիպ դե Բրոկա

Le magnifique (1973) | MUBI

70 -ականներին Բելմոնդոն անցնում է կատակերգության ժանրին, որտեղ նրան կրկին հաջողություն է սպասվում: “Le magnifique” կատակերգությունը վաղուց արդեն դասական է դարձել: Սյուժեի կենտրոնում գրող Ֆրանսուա Մերլենն է, ով փորձում է ապրել իր գերշպիոն հերոս Բոբ Սեն-Քլերի կյանքը: «Ես այնքան լուրջ հերոսների եմ մարմնավորել, որ բոլորին թվում է, թե կյանքում էլ եմ այդպիսին», — ասել է Բելմոնդոն:

5. Человек и его собака / Un homme et son chien, 2008

ռեժ.՝ Ֆրանսիս Յուստեր

C'était le dernier plan de Jean-Paul Belmondo

Բելմոնդոյի վերջին աշխատանքներից մեկը: Ֆիլմում նա նկարահանվել է կաթվածից հետո: Դերասանի մարմնի ամբողջ աջ կողմը կաթվածահար էր եղել, նա գրեթե չէր կարողանում խոսել և շարժվել, բայց դժվարին ապաքինումից հետո նա կրկին վերադառնում է կինո:

Un homme et son chien. Փողոցում առանց միջոցների մնացած միայնակ ծերունի, ով մխիթարություն է գտնում իր շան մեջ, որին նա անվանում է «Իմ շուն»: Միայնության, հիասթափության և ընկերության սրտաճմլիկ պատմություն է այս ֆիլմը: