Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «ՄԻԱՅՆ ԽԻԶԱԽՆԵՐԸ» - VNews

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «ՄԻԱՅՆ ԽԻԶԱԽՆԵՐԸ»

492713 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «ՄԻԱՅՆ ԽԻԶԱԽՆԵՐԸ»

Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, որոնք տեղի են ունեցել 2013 թվականին ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում անտառային հրշեջների ջոկատի հետ։ Այդ ջոկատն իր հրամանատարի գլխավորությամբ քաջաբար պայքարում է նահանգի անտառային հրդեհների դեմ, մինչև չեն հանդիպում պատմության ամենամահաբեր հրդեհներից մեկին, որը նրանց համար դառնում է կյանքի և մահվան փորձություն։
Զարմանալի է, բայց բոլորին հայտնի վերջաբանով այս պատմությունը միևնույն է՝ ստիպում էր անհանգստանալ և կասկածել։ Նաև պետք է նշել որ ի սկզբանե սենտիմալ ֆիլմում սենտիմենտը  չարաշահված չէր։ Գլխավոր հերոսի անձնական դրաման բավականին համոզիչ էր, և այդ դրամայի պրիզմայով մյուս հերոսների ճակատագրի համար նույնպես շատ էիր անհանգստանում։
Անտառային հրդեհների մասին ֆիլմերը շատ չեն, և բնականաբար դրանց դեմ պայքարող մարդկանց գործունեությունների ընթացքն ու բնույթը ևս ոչ բոլորին է հայտնի։ Ռեժիսորը բավականին պարզ կերպով ներկայացնում է այդ մասնագիտության բարդ և վտանգավոր կողմերը:
Բայց այնուամենայնիվ «Միայն խիզախները» ֆիլմում կար նաև մի մեծ և նկատելի թերի կողմ՝ չհիմնավորված վերջաբանը. ընդհանրապես հասկանալի չէր, թե ինչպես ստացվեց, որ հրշեջների ջոկատը հայտնվեց կրակե ծուղակում։
Ինչևէ, կարող եք ինքներդ դիտել և ձեր սփական կարծիքը կազմել՝ կիսելով այն մեզ հետ: