Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «24 ժամ ապրելու համար» - VNews

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «24 ժամ ապրելու համար»

maxresdefault 6 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «24 ժամ ապրելու համար»

Հերթական գաղտնի գործակալության հերթական գործակալը, որը հերթական անգամ դուրս է եկել համակարգից, ապրում է հանգիստ կյանքով։ Սակայն հերթական անգամ նրա կարիքը զգում են, քանի որ նա լավագույնն է։ Բայց առաջադրանքի ժամանակ նա վերանայում է իր հայացքները և դուրս է գալիս համակարգի դեմ, որին ծառայում էր։

Սա մարտաֆիլմ է Իթան Հոուկի մասնկացությամբ, որը երկար ժամանակ հանդես է գալիս բավականին ցածրորակ ֆիլմերում, և պետք է նշել, որ այս ֆիլմից հետո նրա ստեղծագործական կյանքում այդպես էլ ոչինչ չփոխվեց։ Քանի որ ֆիլմն ամբողջությամբ կառուցված է մարտաֆիլմային շաբլոնների հիման վրա, և բացի այդ, մի քանի, ավելի լավ ստացված ֆիլմերից վերցրել են հիմնական սյուժետային էլեմենտներ.
Կյանքի ժամանակացույցը՝ «Ժամանակ»/ ” In Time”  ֆիլմից, կյանքի սահմանափակությունը՝ «Ադրենալին»/ “Crank” ֆիլմից, և բացի դա, գրեթե նույն անվանումով սերիալ էլ գոյություն ունի։
Սակայն եթե այդ բոլոր թերությունների վրա էլ աչք փակենք, և ֆիլմը դիտարկենք ուղղակի որպես հերթական մարտաֆիլմ, ապա այս դեպքում էլ թերություններ չգտնելն անհնար է.մարտական տեսարանները անչափ աղքատիկ են և ոչ տպավորիչ:

Մի խոսքով այս ֆիլմը դուք կարող եք դիտել, եթե արդեն տեսել եք աշխարհի բոլոր ֆիլմերը և չգիտեք՝ էլ ինչ կարելի է դիտել, առավել ևս որ այն հասանելի է համացանցում։

ֆիլմը կարող էք դիտել այս հղոմով: