Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Սպանել հանուն լայքի» - VNews

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Սպանել հանուն լայքի»

maxresdefault 2 1 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Սպանել հանուն լայքի»

Երկու դպրոցական ընկերուհի, որոնք արդեն ավարտական դասարանում են, ցանկանում են դառնալ համացանցի աստղեր: Եվ սկսում են վարել բառի բուն իմաստով մահացու բլոգ, որտեղ խոսում են դժբախտ պատահարների և սպանությունների մասին: Բայց մի օր նրանց շոուների նյութերը վերջանում են: Նորաթուխ աստղերը ստիպված են գործել ինքնուրույն։

Սև հումորով կոմեդիա, որը բավականին գրոտեսկորեն, բայց շատ դիպուկ ներկայացնում է այսօրվա կախվածությունը համացանցից։ Ֆիլմում առկա դաժան տեսարանները չեն անցնում տհաճության եզրագիծը և իրենց անսպասելիությամբ ու կրեատիվությամբ զարմանք և ծիծաղ են առաջացնում:
Սպանությունների տեսարանները նկարահանված են «Նշանակման վայրը» ֆիլմի լավագույն ավանդույթներով։

Թերություններ

Ֆիլմի դեպքերը զարգանում են բավականին արագ, սակայն տեղ-տեղ տեմպի կորուստով։ Իսկ 98 րոպեանոց ֆիլմում ունենալ հատվածներ, որոնց պարունակությունը նոսր է, ոչ միայն տարօրինակ է, այլ նաև աններելի։ Սակայն որքան էլ հակասական է հնչում, անկախ այդ տեմպային տատանումներից՝ ֆիլմը կարողանում է դիտողին պահել իր տեմպի մեջ:

Մի խոսքով Vfilm-ը խորհուրդ է տալիս սև հումորի զգացում և ամուր նյարդեր ունեցող մարդկանց դիտել «Սպանել հանուն լայքի» ֆիլմը։