Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Տոր 3։ Ռագնարյոկ» - VNews

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Տոր 3։ Ռագնարյոկ»

thor ragnarok 2 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «Տոր 3։ Ռագնարյոկ»

Տորը որպես պատանդ գտնվում է Սակաար մոլորակի վրա և իր մուրճը՝ Մյոլնիրն իր հետ չէ։ Նրան պետք է շուտափույթ վերադառնալ հայրենի տուն՝ Ասգարդ, քանի որ անողոք Հելան ցանկանում է սկսել Ասգարդյան քաղաքակրթության ոչնչացումը՝ Ռագնարյոկը։ Բայց մինչ այդ նա պետք է մասնակցի գլադիատորական մահացու մենամարտերի։

«Դեդփուլի» հաջողությո՞ւնն է պատճառը, թե՞ ուղղակի ռեժիսոր Տայկա Վայտիտին որոշել է իրեն փորձել  կոմեդիայի ժանրում, չենք կարող ասել, բայց այնումենայնիվ «Տորի» 3-րդ մասը ամբողջությամբ կոմեդիա ժանրին էր պատկանում, իսկ ֆանտաստիկան ֆիլմում ուղղակի որպես լրացում էր։

«Տոր 3: Ռագնարյոկ» ֆիլմում կատակում էին բոլորը՝ անխտիր։ Սկսած երրորդական հերոսներից մինչև անգամ Ասգարդի թագավոր Օդինը։ Նույնիսկ Տորը, որը մնացած մասերում և «Վրիժառուների» (“The Avengers”) մեջ հանդես էր գալիս որպես լուրջ աստված, այստեղ ամեն երկրորդ բառի հետ կատակում էր։

Անկախ նրանից դուք ֆանտաստիկայի սիրահար եք, թե ոչ, այսպիսի սուպերհերոսային ֆիլմ մեծ հաճույքով կարող եք դիտել, քանի որ բավականին սուր հումորն ու գերազանց կերպով արված 3D գրաֆիկան ծածկում են սյուժետային բոլոր բացթողումները. օրինակ՝ պետք եկած ժամանակ որոշ հերոսներ չէին ցուցաբերում իրենց ուժը:

Հենց սրանով էլ եզրափակենք ֆիլմի բացասական կողմերը, քանի որ ֆիլմն իրոք արժանի է դիտման։