Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «ՋՈՒՆԳԼԻ» - VNews

Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «ՋՈՒՆԳԼԻ»

1490658845187083629 - Ի՞նչ դիտել-չդիտել մեր կինոթատրոնում. «ՋՈՒՆԳԼԻ»

Յոսի անունով երիտասարդը, թողնելով հարմարավետ կյանքը, սկսում է թափառել հարավամերիկյան ջունգլիներում։ Նա հանդիպում և ընկերանում է նույն մտքով Բոլիվիա եկած երկու հոգու հետ, որոնց հետ էլ որոշում է խորանալ Ամազոնիայի ջունգլիներ: Նրանց ուղեկցորդն է Կառլ անունով մի մարդ, որը ապահովոլու է ավելի էքստրեմալ և էկզոտիկ ճանապարհորդության հյուրերի համար։ Բայց ճանապարհի դաժանությունը պառակտում է քառյակին և Յոսսին ստիպված է լինում 2 շաբաթ միայնակ դեգերել ջունգլիներում։

Ֆիլմը  նկարահանված է իրական դեպքերի հիման վրա՝ ինչպես նմանատիպ ավելի ստացված ֆիլմեր՝  «127 ժամ» (“127 Hours“) և «Վայրի պայմաններում» (“Into the Wild“)։ Այս ֆիլմի համար հիմք են հանդիսացել 1981 թվականին Յոսի Գինզբերգի հետ Ամազոնիայի անտառներում տեղի ունեցած դեպքերը: Գինզբերգը 2 շաբաթ միայնակ մնալով ջունգլիներում կարողացել է գոյատևել:

Առհասարակ իրական պատմությունների վրա հիմնված ֆիլմերի նկարահանումները ռեժիսորների համար կրկնակի բարդ են, որովհետև գլխավոր հերոսի գոյատևման ինտրիգա ի սկզբանե չկա, և նրանք պիտի կարողանան այնպես մատուցել հերոսի մոտ առաջացող խնդիրները և նրան սպառնացող վտանգները, որ հանդիսատեսի մոտ շատ լուրջ անհանգստություն առաջանա հերոսի ճակատագրի համար: Սակայն այս  ֆիլմի հիմնական խնդիրն այն է, որ սկսած դրա թրեյլերներից մինչև ֆիլմի առաջին մասը ինտրիգան պահվում է ուղեկցորդ Կառլի անվստահելի լինելու շուրջ, որը ոչ մի բան չի փոխում ֆիլմի հետագա ընթացքի մեջ։ Իսկ մյուս կեսը արդեն Յոսիի փրկության միայնակ փորձերն են ջունգլիներում, որոնց ավարտը վաղուց արդեն հայտնի էր իրական պատմությունից։  Ինչպես նաև շատ թույլ էր տրված հատվածը որտեղ Յոսսին մտերմանում է իր երկու ճանապարհորդող ընկերների հետ։

Յոսիի դերում Դենիել Ռեդկլիֆն է, ինչը հերթական բարդությունն է ֆիմի համար, քանզի կինոդիտողները, որքան էլ չուզենան, միևնույն է՝ նրան տեսնելիս անկախ իրենցից մտաբերում են սպիով փոքրիկ հրաշագործին:

Նաև պետք է նշել, որ մեկ տարի առաջ Ռեդկլիֆը «Մարդ – շվեցարական դանակ» (“Swiss Army Man“) ֆիլմում արդեն մեկ անգամ մարմնավորել էր անտառում մոլորված մի մարդու, ուղղակի այնտեղ նա խաղում էր «բազմաֆունկցիոնալ դիակի» դեր։

Մի խոսքով եթե ցանկանում եք տեսնել Ամազոնիայի չքնաղ ջունգլիները ապա արժե դիտել:

Հ.Գ. Դե, Հարի Փոթերին էլ կարոտած կլինեք։