Սիրո մասին.Միայն մեծահասակների համար - VNews

Սիրո մասին.Միայն մեծահասակների համար

prevyu pro lyubov tolko dlya vzroslyh - Սիրո մասին.Միայն մեծահասակների համար

Այս ֆիլմի առաջինը` «Սիրո մասին»-ը, անկախ իր ոչ այնքան բարձր վարկանիշներից kinopoiskum և imdb –ում, հանգիստ կարող է դասվել վերջին 5 տարիների ռուսական լավագույն ֆիլմերի շարքին։

Իսկ ահա «Սիրո մասին. միայն մեծահասկների համար» ֆիլմն ունի երկրորդ ֆիլմի սինդրոմ` այն ամեն ինչում զիջում է առաջինին։

Երկու ֆիլմերն էլ  կարճ կինոնովելներից կազմված ալմանախներ են, որոնք միմյանց հետ կապվում են. առաջին ֆիլմում սիրո մասին դասընթացով, իսկ երկրորդում հայտնի գրողի հետ հանդիպումով, որտեղ նույնպես քննարկվում է աշխարհի ամենաչքնաղ զգացմունքը՝ սերը:
Այնուհետև այդ քննարկումները սահուն կերպով կրկին ձուլվում են այդ կարճ կինոնովելներին,  իսկ դրանք էլ իրենց հերթին տեղ-տեղ խաչվում են միմյանց հետ։

Եվ եթե առաջին ֆիլմի այդ կարճ կինոնովելները ներկայացնում էին սիրո տարբեր դրսևորումներ, որոնք շատ տարբեր էին, անչափ հետաքրքիր, օրիգինալ և չգուշակվող սյուժեով, ապա «Սիրո մասին. Մեծահասակների համար» ֆիլմում ամեն բան հակառակն էր՝ բոլոր կարճ պատմությունները կառուցված էին նույն ոճի մեջ՝ առանց օրիգինալ իդեայի:
Այնպիսի տպավորություն էր, որ ամեն անգամ մեզ տարբեր ձևակերպումներով մատուցում են նույն միտքը։
Սակայն կինոնովելների միջև տեղի ունեցող գրողի հետ քննարկումները (գրողին մարմնավորում էր վերջերս Հայաստան այցելած Ջոն Մալկովիչը) բավականին բովանդակալից էին և ունեին մեծ ասելիք:
Հատուկ պետք է առանձնացնել ֆիլմի երաժշտությունը, որն յուրահատուկ շուք է հաղորդում ֆիլմին: Այդ ոճը, երբ հանդիսատեսը տեսնում է ֆիլմի երաժշտության կատարողներին, բավականին վաղուց է կիրառվում կինոյում և առանձնահատուկ գեղեցկություն ու դինամիզմ է հաղորդում կինոնկարին:

 


Աննա Մելիքյանի հոլովակը՝ IKEA-ի համար

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…

Աննա Մելիքյանի նոր՝ «Фея» ֆիլմը դիտելու 5 պատճառ

Ինչ դիտել մեկուսացման շրջանում, եթե սիրտդ ուզում է ճամփորդել. «Երկնքի քողի ներքո»

Հաջողակ հայերը ՌԴ-ում

Սթիվեն Սփիլբերգի լավագույն 5 ֆիլմերը

“Young Pope”-ի նոր եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն նոյեմբերին

Ջոն Մալկովիչը կնկարահանվի Պաոլո Սորրենտինոյի “The New Pope” հեռուստասերիալում

5 ֆիլմ+5 գիրք. Տաթև Հովակիմյան

Ֆրենսիս ՄաքԴորմանդ. օսկարակիր դերասանուհու 5 լավագույն ֆիլմերը

Այն, ինչ գուցե չգիտեք Աննա Մելիքյանի մասին

Ջոն Մալկովիչի հարցազրույցը (վիդեո)

Միքելանջելո Անտոնիոնիի 5 լավագույն ֆիլմերը

Ջոն Մալկովիչը Հայաստանում

5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

Ջոն Մալկովիչի մասնակցությամբ 5 ֆիլմ