Ես ուզում եմ լինել այն ամենի մասը, ինչը փոխում է աշխարհը։
Մանկության տարիներին ես ապշում էի, թե մտքերի ինչ պայթյուն կարող է լինել ցանկության դեպքում։ Ես զարմանում էի, որ դեռ ունեմ 10 մատ։
Ես ունեմ սեփական անհաջող փորձերի գերեզմանատունը։ Այնտեղ կան շատ քանակությամբ դատարկ փոսեր, որոնք սպասում են, որ իրենց մեջ ինչ-որ բան լցվի։ Բայց ես ամեն ինչ անում եմ, որ դրանք դատարկ մնան։
Սխալվելը սարսափելի չէ։ Կարևորը՝ ամեն անգամ սխալվես նոր բանում։
Երբ դու կունենաս առաջին միլիոնը, քո կյանքը կփոխվի։ Յուրաքնաչյուրը, ով պնդում է, որ դա այդպես չէ, անհեթեթություն է խոսում։
Լավ ընկերություն ստեղծելը լավ կարկանդակ թխելու պես է։ Պետք է ուղղակի ճիշտ չափաբաժնով ճիշտ բաղադրամասեր վերցնել։
Այո, մարդիկ եղել են Լուսն վրա, բայց դրանից հետո ոչ մի էական քայլ չեն արել։ Ես նույնիսկ չեմ լսում հաջորդ քայլն անելու լուրջ մտադրությունների մասին։
Իմ ամենամեծ սխալը ինչ-որ մեկի տաղանդի, այլ ոչ թե անձնական որակների վրա հույս դնելն է։ Բայց շատ կարևոր է, երբ մարդը բարի սիրտ ունի։
Երբ ես խոսում եմ մի բանի մասին, այն անպայման լինում է։ Միշտ չէ, որ ըստ ժամանակացույցի, բայց լինում է։
Ես երբեք չեմ վճարել մարդկանց նրա համար, որ ձևացնեն, թե սիրում են իմ արտադրանքը։
Շատերը փոփոխություններ չեն սիրում, բայց մենք պետք է սովորենք ընդունել դրանք։ Փոփոխությունների այլընտրանքը աղետն է։