Ինչու՞ են հավերը ակնոց կրում [լրագրողական հետաքննություն] - VNews

Ինչու՞ են հավերը ակնոց կրում [լրագրողական հետաքննություն]

sdx - Ինչու՞ են հավերը ակնոց կրում [լրագրողական հետաքննություն]

Ես էլ նույնքան զարմացած էի, երբ համացանցում գովազդ եմ տեսնում, որով ինձ առաջարկում են գնել ակնոց՝ նախատեսված հավերի համար։ Ինձ թվում էր, թե լավ չեմ արթնացել քնից, կամ ուղղակի ինչ որ կատակ է, կամ հերթական հումորային խաղալիքը։ Լրագրողի հետաքրքրասիրությունը ինձ ստիպեց անմիջապես համացանցում փնտրել, թե ինչի համար է նախատեսված այս ակնոցը։ Պարզվում է, որ այստեղ ոչ մի կատակ չկա։

Մեր սիրելի դեղին, փամփլիկ ճուտիկները, որոնք իրենց կյանքի առաջին մի քանի ամիսը այնքան անմեղ են ու անպաշտպան, իրականում կարող են լինել ակնահավանական վայրենի և արնախում։

Եվս մեկ հետաքրքիր բացահայտում էր ինձ համար այն, որ թառակույտում՝ հավերի խմբում իշխանությունը ոչ թե  «տան տղամարդու»՝ աքաղաղի ձեռքին է, այլ հավերից որևէ մեկի կամ մի խումբ հավերի։ Եվ նրանք անգամ աքաղաղին չեն ենթարկվում։

Ամենահնազանդ և հանգիստ հավը վատ, անբարենպաստ պայմանների, կերի բացակայության դեպքում կարող է վերածվել ագրեսիվ, անհավասարակշիռ թռչունի և վնասել իր բնակիցներին։ Եթե այդպիսի ագրեսիա է սկսում, ցանկալի է այն միանգամից դադարեցնել։

Ֆերմերները տարբեր ձևերով են պայքարում այս ագրեսիայի դեմ.

Մի փոքր կտրում են թռչնի կտուցը.  սա, իհարկե, չի վերացնում ծակելու ունակությունը, բայց նվազեցնում է վնասվածքները, որոնց թռչունները միմյանց են հասցնում:

Իսկ ահա մյուս տարեբերակը՝ հավերի համար նախատեսված ակնոցն է։

250 - Ինչու՞ են հավերը ակնոց կրում [լրագրողական հետաքննություն]

Ամերիկացի ֆերմերները նկատել էին, որ երբ հավաբունը լուսավորված է կարմիր լույսով, ագրեսիա գրեթե չկա: Բայց նման կարմիր լուսավորության պայմաններում աշխատողների համար դժվար է կատարել իրենց պարտականությունները։ Ուստի ֆերմերները որոշում են, որ հավերը պետք է կրեն ակնոցներ, որոնցով ամեն ինչ կարմիր կտեսնեն։ Եվ սա իսկապես օգնում է խուսափել փետրավորների «ահեղ պատերազմից»։

Եթե դուք էլ ինձ պես կհանդիպեք նմանատիպ գովազդի, կարող եք չզարմանալ, պարզվում է, որ այն իսկապես անհրաժեշտ իր է։

 

252 - Ինչու՞ են հավերը ակնոց կրում [լրագրողական հետաքննություն]