-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Աղբի տեսակավորման կարևորության մասին զրուցել ենք «ԷԿՈ ԱՂԲ» ՀԿ-ի կամավոր Արգիշտի Դարբինյանի հետ…
Երեք հիմնական պատճառ կա, թե ինչու է կարևոր թափոնների տեսակավորումը:
տեսակավորելով մենք փրկում են բնությունը աղտոտվելուց և վնասվելուց: Ճիշտ է, դա անհատապես մեզ ոչ մի բան չի տալիս, բայց գլոբալ առումով մենք խնայում ենք բնությանը, հնարավորինս քիչ ծառեր են հատվում և քիչ կենդանիներ են զոհ գնում՝ թափոնը սննունդի հետ շփոթելու հետևանքով:
Այստեղ էլ է մեծ տեսակավորման դերը, քանի որ մենք առօրյայում օգտագործում ենք շատ իրեր, որոնք, հայտնվելով շրջակա միջավայրում, աղտոտում են բնությունը: Այս ամենը սննդի և ջրի միջոցով նորից գալիս է մեր օրգանիզմ և առաջացնում մի շարք առողջական խնդիրներ, իսկ տեսակավորելով թափոնները՝ մենք խուսափում ենք մի շարք խնդիրներից:
Թափոնը ռեսուրս է, որը չի կարելի նետել աղբամանի մեջ: Վերամշակելով կարելի է ստանալ մի քանի անգամ էժան և որակյալ արտադրանք, որը թե՛ որակով, թե՛ գնով մրցակցում է արտասահմանյան արտադրանքի հետ: Օրինակ՝ հայկական արտադրութան կախիչները, որոնք վերամշակված հումքից են և մրցում են թուրքական արտադրության կախիչների հետ: Մեր Green shop 4eco խանութում վաճառվում են վերամշակված հումքից պատրաստված տնտեսական ապրանքներ, որոնք գնով՝ զիջում, իսկ որակով գերազանցում են արտասահմանյան ապրանքներին:
Ներկա պահին պատրաստվում ենք գնալ մարզեր՝ թափոնահավաքներ իրականացնելու, ինչպես նաև իրազեկման ակցիաներ անցկացնելու, որպեսզի մարզերի բնակինչերը նույնպես տեսակավորեն իրենց թափոնները: Իրականացնում ենք կրթական ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար: Ինչպես նաև Սևանի ափերի մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, հարակից համայնքների բնակիչների հետ՝ Սևանի բնապահպանական խնդիրներին լուծում տալու համար: Մեզ աջակցելու համար կարող եք գնումներ կատարել Green shop 4eco օնլայն խանութից: Գնումներ կատարելով խանութից՝ շահույթը գնում է Էկո աղբ հկ-ի գործունեությունը շարունակելու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո