Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել - VNews

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

10 5 - Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել
Օրեր առաջ դերասանուհի Ֆրենսիս ՄքԴորմանդն արժանացավ իր երրորդ Օսկարին՝ դառնալով 21-րդ դարի առաջին և դեռևս միակ դերասանուհին, ով ունի 3 արձանիկ՝ «Լավագույն կանացի դերակատարման համար», մինչ այդ նման կարգավիճակում էր Հին Հոլիվուդի դերասանուհի Քեթրին Հեփբերնը (4 Օսկար՝ 1934, 1968, 1969 և 1982 թթ.), իսկ Մերիլ Սթրիփն ունի 3 արձանիկ՝ երկուսը «Լավագույն դերասնաուհի» և մեկը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերի համար։ Ի տարբերություն ՄքԴորմանդի հետ նույն կարգավիճակը կիսող Դենիել Դեյ Լյուիսի, ով նույնպես ունի նույն՝ «Լավագույն դերասան» անվանակարգի համար 3 «Օսկար»՝ ՄքԴորմանդի մասին հայաստանյան լայն լսարանը քաջատեղյակ չէ։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ծանոթանալ տաղանդավոր դերասանուհու ֆիլմագրության հետ՝ դիտելով իր կարիերայի լավագույն ֆիլմերից մի քանիսը։
 

«Հյուսիսային երկիր» / “North Country”, 2005

0?ui=2&ik=3478ad8498&attid=0 - Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

 
Տպավորիչ աստղաբույլով սոցիալական դրամա, որտեղ գլխավոր դերերում կարող եք տեսնել Շարլիզ Թերոնին, Ֆրենսիս ՄքԴորմանդին, Շոն Բինին, Վուդի Հարելսոնին, Ջերեմի Ռեներին և այլոց։ Ջոզին (Թերոն) փախնում է իրեն ընտանեկան բռնության ենթարկող ամուսնուց և երեխաների հետ վերադառնում փոքրիկ արդյունաբերական քաղաք՝ ծնողների մոտ։ Կարծրացած հասարակության անդամները չեն ընդունում միայնակ մորն, ու Ջոզին շփվում է հիմնականում Գլորիի (ՄքԴորմանդ) և իր ամուսնու (Բին) հետ։ Իրեն չընդունող հորից անկախանալու և նոր կյանք սկսելու ակնկալիքով՝ Ջոզին միանում է Գլորիին և սկսում է աշխատել հանքում։ Սակայն գրավիչ կնոջ ամուսնալուծված կարգավիճակը պատճառ է դառնում հանքում աշխատող տղամարդկանց համար սեռական բնույթի ոտնձգություններ կատարել Ջոզիի հանդեպ։ Երբ տնօրինությունից որևէ օգնություն չի գալիս՝ Ջոզին որոշում է դատական ընթացք սկսել հանքում աշխատող տղամարդկանց դեմ։
 
 

«Միսս Փեթիգրյուն ապրում է մեկ օրով» / “Miss Pettigrew Lives for a Day”, 2008

0?ui=2&ik=3478ad8498&attid=0 - Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել
Հավանաբար, ՄքԴորմանդի ֆիլմագրության ամենաթեթև և էքսցենտրիկ ֆիլմերից մեկը, որը կարող է չափազանց կանխատեսելի և անլուրջ թվալ, սակայն լի է զվարճալի կերպարներով և լիցքաթափող տեսարաններով։ Լոնդոն, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրե։ Միսս Փեթիգրյուն (ՄքԴորմանդ) հերթական անգամ զրկվում է աշխատանքից և փոքրիկ խաբեբայության շնորհիվ տեղավորվում խելառ կյանքով ապրող դերասանուհու-երգչուհու մոտ։ Իր համար բացահայտելով նոր՝ սնդուսափայլ և արտիստիկ Լոնդոնը՝ միսս Փեթիգրյուն ընկերանում է իր գործատուի հետ և, առանձնապես չմտածելով հետևանքների մասին, ընկնում է զավեշտալի և խելառ արկածների գիրկը։
 

«Համարյա հայտնի» / “Almost Famous”, 2000

0?ui=2&ik=3478ad8498&attid=0 - Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

 
«Համարյա հայտնի»-ն իր ժամանակաշրջանի մասին պատմող ամենամթնոլորտային ֆիլմերից է, որը ներկայացնում է մեզ Միացյալ Նահանգների ամենաերաժշտական և անկարգ՝ 70-ականների ռոք ժամանակաշրջանը։ 15 ամյա Ուիլյամը սկսում է թղթակցել երաժշտական ամսագրի համար և խմբագրի կարգադրությամբ ավտոբուսով համերգային արշավ է ընկնում ամենապոպուլյար ռոք խմբերից մեկի հետ՝ իր համար բացահայտելով ետնաբեմի ամբողջ հմայքը։
 
Հասունացման մասին այս նոստալգիկ, նուրբ և տեղ-տեղ անգամ հուզիչ ֆիլմը խոսում է ոչ միայն փառքի մյուս կողմի, այլ նաև պարզ մարդկային արժեքների մասին, իսկ Ուիլյամի խիստ և սրտնեղած մորը մարմնավորող Ֆրենսիս ՄքԴորմանդը, թեև հայտնվում է ընդամենը մի քանի դրվագում՝ իր հավաքական կերպարով բնորոշում է հազարավոր մայրերի, որոնք անապասելի շոկի են ենթարկվել՝ իմանալով, որ իրենց կարգապահ, դեռահաս որդին ընկել է ռոքնռոլի, թմրանյութերի և անկանոն սեքսի աշխարհ։

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. Ինգմար Բերգմանի ամենաթեթև, ջերմ ու դյութիչ ֆիլմերից՝ «Ամառը Մոնիկայի հետ»

Ի՞նչ դիտել տանը. փայլուն դերասանական կազմով ու բրիտանա-իտալական էսթետիկայով օսկարակիր «Տեսարանով սենյակը»

Ի՞նչ դիտել տանը. Ալֆոնսո Կուարոնի «Քո մայրիկին նույնպես» զգացմունքային րոուդ-մուվին

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

10 ամենաթանկ ֆիլմերը

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է