Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ] - VNews

Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

05 20 - Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

Դասական թատրոնում գոյություն ունի «չորրորդ պատ» հասկացությունը. դերասանը պիտի իր համար չորրորդ, պատրանքային պատ կանգնեցնի, որն էլ յուրատեսակ սահմանագիծ կդառնա՝ իր և հանդիսատեսի միջև: Ըստ ժանրի օրենքներրի, երկու կողմերի համար էլ «չորրորդ պատն» անթափանցելի մի բան է. դերասանի համար դրա հետևում ոչ ոք չկա, և հանդիսատեսն էլ տեսնում է միայն այն, ինչ տեղի է ունենում բեմում, կարծես թե կուլիսներում ոչինչ գոյություն չունի:

Այս տերմինն ի հայտ է եկել թատրոնի ձևավորմանը զուգահեռ. մոնումենտալ շենք, ծանր վարագույր, դահլիճում՝ թիկնաթոռներ իսկ բեմի վրա կախարդանք. հանդիսատեսին մնում էր միայն հետևել այն ամենին, ինչ կատարվում էր բեմի վրա՝ չունենալով որևէ մասնակցություն ու ներգործություն իրադարձությունների զարգացման վրա: Կարելի է ասել, հանդիսատեսի միակ գործառույթն էր վերցնել բեմից հնչող գաղափարը, անցկացնել այն սեփական աշխարհայացքի ֆիլտրով ու ենթադրություններ անել:

Սակայն…

Փոխվեցին ժամանակները, փոխվեցին մարդիկ ու ընդունված մոտեցումների մերժումը սկսեց ծնունդ տալ նոր միտումների: Հանդիաստեսի հետ հաղորդակցվելու նոր ձևերի որոնումները հանգեցրին նրան, որ վերոնշյալ «չորրորդ պատը» սկսեց պարբերաբար քանդվել, տերմինն էլ՝ փոխարինվել: «Չորրորդ պատի կոտրում». ահա, թե ինչ նորամուծություն հայտնվեց թատրոնում, ինչն էլ առաջին քայլը դարձավ՝ ինտերակտիվ թատրոն տանող ճանապարհին:

Տերմինը հեղինակեց ֆրանսիացի փիլիսոփա, գրող, արվեստաբան Դենի Դիդրոն, դեռևս  18-րդ դարում, սակայն այն սկսեց շրջանառվել միայն 19-րդ դարում` այսպես ասած` «թատերական ռեալիզմի» ի հայտ գալու հետ զուգընթաց: «Չորրորդ պատի կոտրումը» մեծապես կապված էր նաև ապարտի ավանդական ակնարկների հետ, որոնք թատերական բեմադրության մեջ ուղղված են հանրությանը: Այդ տեխնիկան լայնորեն օգտագործում էր անտիկ թատրոնում, չորրորդ պատի կոտրմանն իր պիեսներում մեծապես ձգտել է նաև Շեքսպիրը: Վերջինիս «Միջամառային գիշերվա երազ» կատակերգությունն ավարտվում է հետևյալ բառերով. «Բարի գիշեր, ձեզ, բարեկամներ: Դուք ծափահարեք, իսկ Ռոբինը Կվճարի ձեզ` ինչպես կկարողանա»:

Տեխնիկան սկսեց օգտագործվել թատերական տարբեր ժանրերում՝ կատակերգություններում ու լուրջ, դրամատիկական ստեղծագործություններում, ինչպես, օրինակ՝ Յուջին Օ’Նիլի «Տարօրինակ միջերգ» պիեսում, որտեղ  գլխավոր հերոսը կիսվում է իր նվիրական մտքերով` դիմելով անմիջապես հանդիսատեսին: Սակայն, սա դեռ ամենը չէր. հարկավոր էր կոտրել այդ «հնացած պատը» նաև հանդիսատեսի մասնակցությամբ՝ ընդլայնելով վերջինիս փոխազդեցությունը ներկայացման հետ: Շուտով, դերասանները սկսեցին իջնել դահլիճ և ուղիղ կոնտակտի մեջ մտնել հյուրերի հետ: Այս ամենը չափազանց ռիսկային ու անկանխատեսելի էր թվում. չէ՞ որ ներկայացման մեջ հայտնվում էր «x» գործոնը: Սակայն դա ոչ ոքի չվախեցրեց. որոշ ժամանակ անց դերասանները սկսեցին հյուրերին բարձրացնել  իրենց տեղերից, առաջնորդել նրանց, ապահովել նրանց մասնակցությունը: Ահա այսպես ծնունդ առան իմերսիվ ու ինետերակտիվ թատերական ներկայացումները:

Այսօր, իմերսիվ և ինտերակտիվ թատրոնների այցելուն, գրեթե շեմից դառնում է տեղի ունեցող դեպքերի մասնակիցը. նրան հնարավորություն է տրվում փոխազդել դերասանների հետ՝ «օգնելով» նրանց ներկայացման ընթացքում և «զարգացնելով» առաջարկված սյուժետային գիծը: 

Իմերսիվությունը ներգրավվածությունն է: Թատերական համատեքստում այն ​​ենթադրում է տարբեր աստիճաններ և ձևաչափեր ՝ դիտողին ներկայացման կախարդանքի մեջ ներգրավելու համար: Ինտերակտիվ ներկայացումը իմերսիվության բարձրագույն ձևն է, որտեղ հանդիսատեսը ընդգրկվում է ներկայացման մեջ՝ դերասանների հետ հավասար: Ինտերակտիվ թատրոնը պարտիսիպատիվ արվեստ է, որտեղ վերջնարդյունքին հասնում են համա/ստեղծագործելու արդյունքում:

Ինտերակտիվ թատրոնը Հայաստանում

Ինչ վերաբերում է հայաստանյան թատերական աշխարհին. ապա, հարկ է նշել, որ մեր հանդիսատեսը, նույնպես, հնարավորություն է ունենում՝ դառնալու ներկայացման մի մասը: Այդպիսի մասնավոր փորձեր հաճախ կարելի է տեսնել տարբեր թատրոններում, սակայն, դրանց մեջ կա մեկը, որն այս ժանրում մասնագիտացված է. խոսքը Փոփոխությունների թատրոնի մասին է, որի գործունեության մասին էլ զրուցել ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ: 

ACtC 3f7zjDZeYZYD75swuEH8cX 51XiWA 7JYI2hX4eiamaW M5xF6892Qrt6pdz7yZYgGeFlz9ntGDagxa7pa C6 t o5zfcF3msT Bb58Hy7j6uZJU JPjK6k8ogIjWuQ3F54ZgKhRfyNQ3jnaLPzTpl=w1454 h969 no?authuser=0 - Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

Փոփոխությունների թատրոն

Փոփոխությունների թատրոնը գործում է ավելի քան 10 տարի

«Աշխարհում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում էին ստանում ինտերակտիվ թատրոնները, ուստի թատրոնի հիմնադրման գաղափարն ու մոտիվը մեկն էր՝ տվյալ ուղղությունը զարգացնել նաև Հայաստանում»:

Փոփոխությունների թատրոնն առաջինն է Հայաստանում, որ ընտրել է ինտերակտիվ ներկայացման ձևը, որպես առանցք և սիստեմատիկ ներկայանում է հանդիսատեսին տարատեսակ ծրագրերով

«Մինչ այդ հայաստանյան թատերական իրականության մեջ հանդիպում էին ներկայացումներ, որոնք պարունակում էին որոշակի ինտերակտիվ էլեմենտներ, սակայն ներկայացումներ, որոնց առանցքը հենց ինտերակտիվությունն է՝  չկային: Այսօր էլ մենք փորձում ենք ոգևորել և խրախուսել մեր գործընկերներին, որպեսզի թատրոնի այս տեսակն առավել մեծ զարգացում ունենա: Արդեն իսկ ինտերակտիվ ներկայացումների բավականին մեծ պորտֆոլիո ունենք՝ թատերային բնույթի տարբեր նախագծեր, իրազեկության արշավներ, որոնք նույնպես ինտերակտիվ սկզբունքով են իրականացվում: Մեր նածագծերի մեծամասնությունը երեխաների և պատաներների համար են, սակայն ունենք նաև ներկայացումներ երիտասարդների համար, որոնց, ի ուրախություն մեզ, հաճախ այցելում են նաև շատ ավելի մեծահասակ մարդիկ: Ինտերակտիվ թատրոնը հիանալի գործիք է՝ տարբեր ուսուցողական ծրագրեր իրականացնելու համար: Փոփոխությունների թատրոնն անդրադառնում է այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են առողջապահությունը, բնապահպանությունը, երեխաների իրավունքները, ժողովրդավարությունը և այլն»:

ACtC 3ebH8a3B1VDm GUwb2wZpf5dSNzOHtTbYhJQcyRKCZmdmzY3ttIa0xLh1c3KPjalV7D63MZyKH0g7i7qCaiptGrZvBaDMpsjc7hWpB5YtutAIDZBUqV5hn0bb4uY0bKdqjRl2a5XKGLbf7S4c2NQX s=w1454 h969 no?authuser=0 - Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]
Փոփոխությունների թատրոն

Ինչ վերաբերում է դասական պիեսներին…

«Որպես կանոն, չենք անդրադառնում դասական ստեղծագործություններին, քանի որ անհրաժեշտ է դրանք խիստ հարմարեցնել այս ֆորմատին: Սովորաբար ինքներս ենք հեղինակում սցենարները, սակայն, լինում են դեպքեր, երբ ներկայացում ենք բեմադրում՝ մի որևէ դասական պիեսի մոտիվներով: Օրինակ, մեր առաջին ներկայացումը, որն իրականացվում էր Բրիտանական խորհրդի հովանավորչությամբ, կոչվում էր «Մերօրյա մեծապատիվ մուրացկանները». այն, իհարկե, ոգեշնչված էր հայտի պիեսով, սակայն, շատ ավելի նոր ու մերօրյա էր և բովանդակային ակնհայտ նմանություններ չուներ»:

Կարևոր չէ, թե որտեղ

«Բացարձակապես պարտադիր չէ, որ ներկայացումն ընթանա թատրոնում: Սովորաբար, մենք այցելություններ ենք կատարում շատ անսպասելի վայրեր՝ դպրոցներ, տարբեր կրթական կենտրոններ, կամ էլ նախընտրությունը տալիս ենք բացօթյա տարածքներին, քանի որ ֆորմատը թույլ է տալիս ներկայացումները բեմադրել՝ առանց թատերային դահլիճի ու բեմահարթակի: Իհարկե, լինում են նաև նախագծեր, որոնք ենթադրում են հենց թատրոնի սրահի առկայություն: Լոկացիայի ընտրությանը պետք է պատասխանատվությամբ մոտենալ. ցանկալի է, որ տարածքը շատ մեծ չլինի, որպեսզի կարողանանք ապահովել հանդիսատես-դերասաններ փոխներգործումը»:

Փոխներգործման մասին…

«Առաջնորդվում ենք փոխներգործման սկզբունքով՝ հնարավորություն տալով երկու կողմերին՝ հանդիսատեսին և դերասանների փոխադարձ ներգործություն ունենալ: Օրինակ, ինչ-որ պատմություն է ցուցադրվում, որը որպես կանոն բացասական հանգուցալուծում պիտի ունենա կերպարներից առնվազն մեկի համար: Այստեղ սկսվում է  հանդիսատեսի մասնակցությունը, վերջինս սկսում է փոխարինել կերպարներին՝ տանելով իրադարձություններն ավելի լավ հանգուցալուծման: Այո, հանդիսատեսը կարողանում է ներգործություն ունենալ վերջնարդյունքի վրա և հենց դա է ինտերակտիվ թատրոնի առանձնահատկություններից մեկը»:

ACtC 3eQeMyjKTfnY3ZXZ1vSZ0nxjnyPeZEFpP3zwgRRwTJsEw5CJX YOwgDTv50xxDp2FTBrdsdorqfXTAOysSQjRJ2nrYWuRWp1V1QkWOb7pM9petyk4xchE6F zDjLqZiz2AY9HN9ZU FJCFgggigdUYC=w1454 h969 no?authuser=0 - Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

Փոփոխությունների թատրոն

Հայ հանդիսատեսն ու ինտերակտիվ թատրոնը. համատեղելի՞ են արդյոք

Կա տարածված կարծիք, թե հայ հանդիսատեսը փոքր-ինչ կոմպլեքսավորված է՝ ինքնարտահայտվելու հարցում, սակայն, մեր թատրոնի փորձը փաստում է հակառակը: Իրականում, բնականոն է, որ հանդիսատեսի մի մասը նախընտրում է կողքից հետևել իրադարձությունների զարգացմանը, սակայն միշտ գտնվում են այնպիսիք, որոնք ուրախ են ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Անկախ ակտիվության մակարդակից՝ եթե տվյալ անձը ներկա է մեր ներկայացմանը, նա արդեն իսկ պրոցեսի մեջ է:

 

 

 

 

 


Աֆիշա. օգոստոսի 17 – օգոստոսի 22

Աֆիշա. հուլիսի 28 – օգոստոսի 1

Լա Սկալա՝ օպերայի համաշխարհային կենտրոնը

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Գյումրու դրամատիկականը բացեց իր դռները հանդիսականի առաջ

5 բան, որ պետք է դիտել Մալյան թատրոնում 2021-ին

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում սպասվում են պրեմիերաներ…

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Հեռուստաներկայացում՝ Վանաձորի մայր թատրոնում [պրեմիերա]

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Աֆիշա. Ի՞նչ դիտել և լսել այս շաբաթ. փետրվարի 8-14

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից