Իվետա Մուկուչյանը Ֆրանսիայում և Չեխիայում եվրատեսիլյան միջազգային ժյուրիի անդամ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Իվետա Մուկուչյանը Ֆրանսիայում և Չեխիայում եվրատեսիլյան միջազգային ժյուրիի անդամ

2016-ին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած գեղեցկուհի Իվետա Մուկուչյանն այս տարի էլ ակտիվ մասնակցում է Եվրատեսիլյան անցուդարձին: Երգչուհին ճանաչված և սիրված է արտերկրում նույնպես. դրա վկայությունն այն է, որ այս տարի նա ընդգրկված է միջազգային ժյուրիի կազմում Ֆրանսիայի և Չեխիայի նախընտրական փուլերում: Վաղը երգչուհին մեկնում է Ֆրանսիա՝ այնտեղ եվրատեսիլյան ֆրանսիական երգն ընտրելու:

Մենք զրուցեցինք Իվետայի հետ՝ փորձելով պարզել մեր «Դեպի Եվրատեսիլի» մասնակից երգիչ-երգչուհիներից և երգերից ո՞րն է հավանում նա:

– Ընդհանրապես շատ որակով երգեր են բոլորն էլ: Բոլորն էլ միանշանակ կարող են մրցել այս տարվա եվրոպական բոլոր երգերի հետ: Բոլորն էլ ինքնատիպ են: Լավ է, որ ամեն արտիստ ինքն է ընտրել իր գործը ու իր ձեռագիրն ունի երգի մեջ:

Իսկ կարո՞ղ ես առանձնացնել որևէ մեկին, ում ավելի ես հավանել:

Կառանձնացնեմ Ռոբերտ Քոլոյանի և Մարիա Սիքրիթի գործերը. նոր սերունդ, նոր ձայն, նոր մոտեցում: Ընդհանրապես ուրախ եմ, որ այս տարի այսպես է անցկացվում: Շատ կարևոր է, որ մենք տեսնենք, թե ինչ զարգացած է մեր նոր սերնդի երաժշտական ճաշակը:

Կամիլը համարձակ է ու իր կերպարի համար ճիշտ լուծում են գտել: Հարգանքներս Վահրամ Պետրոսյանին այս հարցում: 

ԴերՀովայի ձեռագիրը միանշանակ լսվում է Թամարի երգում: Որպես երաժշտական պրոդյուսեր ունենալ ձեռագիր, նշանակում է արդեն որոշակի որակ և ճանաչում՝ անցյալում ձեռք բերած, ինչը պետք կգա նաև եվրատեսիլյան բեմում հնչող երգ գրելիս: Սակայն երգը և Թամարի կատարումը հիշեցնում է Թեյլոր Սվիֆթին. թե ինչքանով է դա հաղթանակի գրավական, ասել չեմ կարող: 

Հասմիկ Շիրոյանը գտել է ճիշտ երգ ու հնչողություն իր ձայնի համար: Երբ ես նրա համար անցյալ տարի ընտրեցի «Sweet Lovin» երգը, նա շատ սիրվեց այդ կատարմամբ: Հասմիկը այդ նույն ոճի մեջ երգով եվրատեսիլյան բեմում հաստատ լավ կնայվի, թեպետ կարծում եմ, որ նրան պետք էր ավելի տարբերվող երգ, քանի որ նա բոլոր նախադրյալներն ունի հաղթանակի համար: Այս երգն ինձ համար հաճելի ամառային երգ է: 

Սևակի երգը շատ եմ հավանել ու լավ է, որ նա այդպիսի քայլ է արել՝ հայերեն երգ է ընտրել: 

Ամալիայի երգն էլ եմ շատ հավանել: Նա ունի հարուստ ներաշխարհ, որն էլ կարողանում է ներկայացնել իր հզոր ձայնով:

Տյոմը իմ համակուրսեցին էր և ես նրան սրտանց հաջողություն եմ մաղթում: 

Ընդհանրապես կուզեի բոլորի մասին էլ խոսել, բայց մի տեսակ երկար կստացվի: Բոլորին շատ հավանում եմ ու հաջողություն եմ մաղթում:


3+3 ՐՈՊԵ [զրույց Իվետա Մուկուչյանի հետ]

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Իվետա Մուկուչյանը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

Իվետա Մուկուչյանը Շառլ Ազնավուրի հայտնի երգի նոր տարբերակն է հրապարակել

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Հովհաննես Շիրազն ու Իվետա Մուկուչյանը [նոր երգ Իվետայից ու Շիրազից]

«Եվրատեսիլ 2019»-ը կարող է տեղափոխվել Ավստրիա. Իսրայելը քաղաքականացնում է մրցույթը