fbpx

Իտալացի հանրահայտ դաշնակահարուհին՝ հայաստանյան բեմում

Իտալացի հանրահայտ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Երեկոյի ընթացքում նվագախումբը կկատարի նաև Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» (բալետային տարբերակ)։

Քննադատներն ու հանդիսատեսը Վենետիկում ծնված դաշնակահարուհի Գլորիա Քամփաներին համարում են Իտալիայի նոր սերնդի ամենահետաքրքիր երիտասարդ դաշնակահարը: 12 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դրան հաջորդել են ավելի քան 20 առաջին մրցանակները դաշնակահարների ազգային և միջազգային մրցույթներում:
Մենակատարի և կամերային երաժշտի սրընթաց զարգացող կարիերայի շնորհիվ Գլորիան հյուրընկալվում է աշխարհի ամենահեղինակավոր փառատոններին, իսկ մամուլը բարձր է գնահատում նրա «խորը երաժշտականությունը, ուշագրավ շարժունակությունը, նորարարությունն ու ոճի զգացում, որը նրան դասում է բացառիկ հատկանիշներով դաշնակահարների շարքին» (Ուոլթեր Արլեն, Los Angeles Times):

Գլորիան նաև հայտնի է իր բազմակողմանիության, ինչպես նաև նորարարական կատարման նկատմամբ հետաքրքրության շնորհիվ. նա համագործակցել է անվանի ջազ և ժամանակակից երաժիշտների, ինչպես նաև բալետի ու ժամանակակից պարողների հետ: Որպես կամերային երաժիշտ՝ Գլորիան ելույթ է ունեցել այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Իվրի Գիտլիսը, Աննա Չումաչենկոն, Միխայիլ Կուգելը, Սերգեյ Կրիլովը և այլոք, նաև՝ Շտուդգարտի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի մենակատարների հետ:


«Դասական Ջեքսոն» համերգային ծրագիր

SOAD-ը Հայաստանում կրկին համերգ կունենա

A$AP Rocky-ը ելույթ կունենա Մոսկվայում

Լիլիթ Հովհաննիսյանի տեսանյութը համաշխարհային շրջագայությանն ընդառաջ

Միանգամից երկու համերգ Նինո Կատամաձեից

Տիգրան Համասյան «Ձոն Գյումրուն»

“Քիփիլիկ” համերգ Բամբիռից

Բրեգովիչենք, Կալաշնիկովն ու մենք

Գուֆն ասում է…

Guf-ը, Նարեկը և ռեփը

Սրբուկի հերթական գժական ելույթը

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

Թամարա Գվերդցիթելին համերգ կտա Երևանում

Լեպսի համերգին ընդառաջ. ամենահետաքրքիր փաստերը երգչի մասին

Black Sea Jazz փառատոնի 2-րդ մեծ համերգը (նկարներ)

Նարգիզ. 8 փաստ երգչուհու մասին