Լացի պատ. սրբավայրի պատմությունն ու անվան նշանակությունն - VNews

Լացի պատ. սրբավայրի պատմությունն ու անվան նշանակությունն

լացիպատտ min - Լացի պատ. սրբավայրի պատմությունն ու անվան նշանակությունն

Լացի պատը կամ Ա-Կոտելը Երուսաղեմի հին քաղաքի պատի մի մասն է, որը պահպանվել է մ.թ. 70 թվականին հռոմեացիների կողմից Երկրորդ Տաճարի կործանումից հետո։ Դարեր շարունակ Լացի պատը համարվում է հրեաների հույսի ու հավատքի խորհրդանիշն ու նրանց ուխտագնացությունների աղոթավայրը։ Ամենավաղ աղբյուրը, որը հրեաներին կապում է Լացի պատի հետ, թվագրվում է 4-րդ դարին, շատ ավելի ուշ՝ 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ պատը դարձավ հրեական համայնքի և իսլամադավան արաբների կրոնական առաջնորդների միջև առաջացած վեճերի պատճառներից մեկը։

«Արարիչը երդվեց, որ պատի այս մասը չի կործանվելու»:

Լացի պատը Լեռան պատի միակ հատվածն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը: 2000 տարի առաջ գրված Միդրաշում ասվում է՝ «Արարիչը երդվեց, որ պատի այս մասը չի կործանվելու»: Փաստացի պատը չի համարվում հուդայականության սրբավայր, հրեաների սրբավայրը Տաճարն է, որը կառուցվել է Լեռան վրա: Այն հրեաների համար, որոնք ապրել են Տաճարի կործանումից հետո, այդ պատի նշանակությունը կայանում է նրանում, որ այն միակն է, ինչը մնացել է Տաճարից: Բացի այդ, Միդրաշի մեջ ասվում է, որ այդ պատից երբեք չի հեռանում Շխինան, այսինքն՝ Աստվածային ներկայությունը:

Ինչու՞ Լացի պատ

Հրեական վաղ աղբյուրներում հիշատակվում է «Տաճարի արևմտյան պատի մասին», սակայն պարզ չէ՝ այդ տեքստերում խոսվում է տաճարի բուն պատի, թե այն շրջապատող պատի հատվածի մասին։ «Արևմտյան պատ» եզրույթի մասին վկայող հրեական ամենավաղ հիշատակումն ակնհայտորեն վերաբերվում է պատին, որը մենք տեսնում ենք այսօր և թվագրվում է 11-րդ դարին, անգլերենում պատը, հաճախ, անվանում են «The Western Wall»: Արաբները՝ տեսնելով, որ հրեաները գալիս են պատի մոտ աղոթելու Բարձրյալին և սգալու Տաճարի կործանումը, անվանեցին այն «Լացի պատ»: Այդուհետ, պատի անվանումը փոխվեց նաև մի շարք այլ լեզուներում, օրինակ անգլերեն` «The Wailing Wall» և ռուսերեն «Стена Плача»:

Պատը՝ սրբություն

Հրեական աղբյուրներում գրված է, որ Արևմտյան պատի վրա հանգչում է աստծո հոգին։ Ավանդույթի համաձայն, երբ պատի քարերի միջով ջուր է հոսում, ապա դա վկայում է Մեսիայի մոտեցման մասին: Հրեա կոդիֆիկատորները վիճում են այն բանի շուրջ, թե արդյոք կարելի է մատները մտցնել պատի վրա գտնվող ճեղքերի մեջ։ Նրանք ովքեր դեմ են այդ գործողություններին պնդում են, որ պատը ողջ ընթացքում իրենից ներկայացնում է հենց Տաճարի լեռան մի մասը և այդ իսկ պատճառով սուրբ է համարվում։ Մյուսները համարում են, որ պատը տեղակայված է Տաճարի տեղակայման նկարագրված սահմաններից դուրս և այդ իսկ պատճառով կարելի է և չանհանգստանալ դրա համար։ Անցյալում մարդիկ հետևելով Սուրբ գրքի գրություններին անցքերի մեջ մեխեր էին մտցնում և պատի վրա նկարում էին իրենց եբրայերեն անունները։ Դա դադարեցվեց այն բանից հետո, երբ ռաբբինները եկան միաձայն համաձայնության, որ նման քայլերը վարկաբեկում են պատի սրբությունը: Գոյություն ուներ մեկ այլ սովորություն, երբ ուխտավորները կամ նրանք ովքեր պատրաստվում էին արտերկիր մեկնել մի փոքրիկ կտոր էին պոկում պատից կամ էլ ինչ-որ քանակությամբ ավազ էին հավաքում դրա ճեղքերից, որպես հուշանվեր կամ թալիսման։ 19-րդ դարում, սակայն, եկան այն եզրահանգման, որ եթե նույնիսկ դա թույլատրված է հուդայական օրենքների համաձայն, նման ավանդույթներին պետք է վերջ դնել, քանի որ դրանք պղծում են սրբավայրը։ Տղամարդկանցից և ամուսնացած կանանցից պահանջվում է, որ մոտենալով պատին նրանք ծածկեն գլուխը և պատշաճ հանգնվեն։ Ավանդույթը պահանջում է, որ պատից հեռանալով՝ հեռացողը շարժվի մեջքով դեպի առաջ: Շաբաթ օրերին այդ վայրում արգելված է հայտնվել էլեկտրական սարքերով, ներառյալ լուսանկարչական ապարատները, որոնք խախտում են Շաբաթի սրբությունը։

17-րդ դարին պատկանող աղոթքների հատուկ ժողովածուի մեջ հիշատակվում է.

«Արևմտյան պատին մոտեցողը պետք է հանի իր կոշիկները, խոնարհվի և կարդա …»