Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ - VNews

Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

05 27 - Խելահեղ կրքեր. ևս 5 իսպանական սերիալ

Իրականում, որոշակի միջազգային լսարանի արտասովոր հետաքրքրությունը րիսպանական սերիալների հանդեպ սկսվելէ  շատ ավելի վաղ, քան հեռուստադիտողի էկրաններին հայտնվեց հետաքրքիր պատմությունը՝ տաղանդավոր կողոպտիչների մասին: «Թղթե տունն», իհարկե, կուլմինացյոն կետ էր իսպանական կինեմատոգրաֆի համար, սակայն մինչ այդ էլ կային եվրոպական-լատինական պատմություններ, որոնք գրավում էին մարդկանց՝ տարբեր մշակույթների: Իսպանական սերիալի մեկ այլ շրջադարձային պահ էր «Էլիտ» հեռուստասերիալի թողարկումը, որպես հայտնի «Բամբասկոտը» շարքի այլընտրանք՝ համեմված դետեկտիվ կրքերով և սոցիալական սուր խնդիրներով: Դե ինչ, այսօր մենք հիշում ենք իսպանական լավագույն հեռուստասերիալները:

ELITƎ

Էլիտա

Жгучие страсти: 13 лучших испанских сериалов, которые стоит посмотреть каждому-Фото 3

Սերիալը պատմում է երեք դեռահասների կյանքի մասին, որոնք անապահով ընտանիքների են: Սովորական մի օր նրանց ինչ-որ կերպ հաջողվում է ընթունվել երկրի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը՝ «Լաս Էնչինաս» դպրոց: Սակայն դպրոցում նրանք պետք է բախվեն նորաթուխ համադասարանցիների անբարյացակամությանը, որոնք ծագում են հարուստ եւ ազդեցիկ ընտանիքներից:

Սերիալը ստեղծվել է Նեթֆլիքսի համար՝ Կարլոս Մոնտերոյի և Դարյո Մադրոնայի կողմից։ Դերերում են Մարիա Փեդրազան, Իտզան Էսկամիլան, Միգել Բերնարդեաուն, Միգել Էռանը, Խայմե Լորենտեն, Ալվարո Ռիկոն, Արոն Պիպերը, Մինա Էլ Համանին, Էսթեր Էքսպոսիտոն, Օմար Այուսոն, Դաննա Պաոլան, Խորխե Լոպեսը և Քլաուդիա Սալասը։ Առաջին եթերաշրջանի բոլոր սերիաները թողարկվել են Նեթֆլիքսում 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, երկրորդը՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին։ Հեռուստասերալը դրական արձագանքների է արժանացել։ Երրորդ եթերաշրջանը թողարկել 2020 թվականի մարտի 13-ին։ Նեթֆլիքսը նախատեսում է նաև չորրորդ և հինգերորդ եթերաշրջանների թողարկումը։

Vis a vis

Դեմ առ դեմ 

Жгучие страсти: 13 лучших испанских сериалов, которые стоит посмотреть каждому-Фото 6

Երիտասարդ կին Մակարենա Ֆերեյրոնը սիրահարվում է իր բոսին և նրա խնդրանքով կատարում է մի շարք ֆինանսական հանցագործություններ։ Աղջկան բանտարկում են Կրուս դել Սուր բանտում, որտեղ նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում։ Նա պետք է հանդուրժի բանտում ապրելու դժվարությունները, հատկապես, բանտարկյալների միջև բարդ փոխհարաբերությունները, որոնց թվում ամենավտանգավորը Սուլեմա Սաիրն է։ Սերիալի պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 20-ին Antena 3 հեռուստաալիքում։ 2017 թվականից հեռուստասերիալը թողարկվել է FOX España հեռուստաալիքով։ 2019 թվականի մայիսին հայտարարվել է, որ նկարահանվելու է սերիալի սփին-օֆֆը` « Vis a vis: El oasis» անվանումով:

El internado. Laguna Negra

Սև ավազան

Сериал Черная лагуна: Вершины (Испания, 2021 - ...) – Афиша-Сериалы

Սերիալը երիտասարդ Մարկոս Նավոա Պասասի և նրա փոքր քրոջ Պաուլայի մասին է, ովքեր ծնողների մահից հետո սկսում են հաճախել Իսպանիայի էլիտար մասնավոր դպրոցներից մեկը։ Երեխաները վստահ են, որ իրենց մայրը և հայրը ողջ են, և շուտով կվերադառնան իրենց մոտ: Նրանց հետ միաժամանակ դպրոցում հայտնվում է մի նոր սպասուհի` երիտասարդ աղջիկ Մարիա անունով, որը նախկինում բուժվում էր հոգեբուժարանում: Երկար տարիներ նա փնտրում էր իր որդուն, որին գողացել էին իրենից տարիներ առաջ: Մարիան պարզում է, որ նա հենց այստեղ է: Այս էլիտար գիշերօթիկ դպրոցը շրջապատող խորհրդավոր անտառը, ըստ լեգենդի, ծածկված է մութ գաղտնիքներով: Այստեղ հաճախ էին անհետանում մարդիկ, բայց ոչ նրանց հետքերը, ոչ էլ մարմինները երբևէ չէին հայտնաբերվում անտառի մռայլ թփուտներում: Լուրեր են պտտվում, որ այստեղ ապրում են անհայտ հրեշներ, իսկ գիշերը ինչ-որ սարսափելի ու չարագուշակ բան է տեղի ունենում:

Իսպանական միստիկ հեռուստասերիալ, որը հեռարձակվել է 2007-2010 թվականներին Antena 3 հեռուստաընկերությամբ։ Յուրաքանչյուր սերիայի բյուջեն կազմել է մոտ 600.000 եվրո՝ դառնալով ամենաթանկը իսպանական սերիալարտադրության մեջ։ Գլխավոր դերերը մարմնավորել են Լուիս Մերլոն, Նատալյա Միլիանը, Մարթա Տորնեն, Ռաուլ Ֆերնանդեսը, Մարտին Ռիվասը, Յոն Գոնսալեսը, Անա դե Արմասը և այլք։

Isabel

Իզաբելլա

Сериал Изабелла смотреть онлайн бесплатно все серии подряд в хорошем HD 1080 / 720 качестве

Առաջին եթերաշրջանի հիմքում ընկած է Կաստիլիայի թագուհի Իզաբելլայի կյանքի վաղ տարիները՝ սկսած 1461 թվականից մինչև 1474 թվականը։ Արքայադուստր Իզաբելլան և նրա եղբայրը՝ Ալֆոնսոն, ստիպված էին բաժանվել իրենց մորից և ժամանել իրենց ավագ եղբոր՝ էնրիկե IV–ի արքունիք, որը հայտնի էր Անզոր մականունով՝ սերունդ չունենալու պատճառով։ Ներգրավվելով ավելի բարձր կաստիլիական ազնվականության ինտրիգների մեջ՝ երիտասարդ արքյադստերը և արքայազնին վտանգ էր սպառնում։ Իսկ շուտով պարզվում է, որ երկիրը գտնվում է քաղաքական պատերազմի շեմին, որում ամեն հատվածը պատրաստ է մինչև գահ օժանդակել իր թեկնածուին։ Երկրորդ եթերաշրջանը ցույց է տալիս Իզաբելլայի կյանքը քաղաքացիական պատերազմի ընթացքում գահի համար իր և նրա ամուսնու՝ Ֆերդինանդ II–ի կողմնակիցների և նրանց, ովքեր պաշտպանում են մահացած թագավորի՝ Էնրիկե IV–ի ենթադրյալ դստեր՝ Խուանա Բելտրանեխի իրավունքները։ Ինչպես նաև լուսաբանելով Գրանադայի դեմ պատերազմի իրադարձությունները, հրեաների վտարում Իսպանիայից և Կոլումբուսի առաջին ճանապարհորդության նախապատրաստությունները։ Երրորդ եթերաշրջանը պատմում է թագուհու կյանքի վերջին տարիների, նրա աղջիկների, տղայի և թոռան մահվան, ինչպես նաև արքայազն Խուանի խելագարության մասին։

Հեռուստասերիալի նկարահանումներհ սկսել են 2011 թվականի ամռանը և տեղի են ունեցել մի քանի իսպանական քաղաքներում՝ Կասերես, Մադրիդ, Սեգովիա։ Առաջին եթերաշրջանի թողարկումը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ութամսյա դադարից հետո։ Առաջին թողարկումը պետք է տեղի ունենար 2012 թվականի հունվարի 30-ին, սակայն Իսպանիայի հանրային հեռուստատեսության բյուջեի կրճատումները հետաձգել են պրեմերիան։ 2012 թվականի նոյեմբերին թողարկվել է հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսել են 2013 թվականի փետրվարից։ Նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Գրանդայում՝ Ալ-Համբրա ավանում։

El tiempo entre costuras

Ճակատագրի թելերը 

El tiempo entre costuras | Web oficial Antena 3 series

Դե իսկ եթե ձեր  կյանքում բացակայում են իրական կրքերը և հույզերը, սիրային դրամաները և դրա հետ կապված բոլոր պայմանականությունները, առաջարկում ենք դիտել այս հեռուստասերիալը: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես տղամարդիկ կարող են ոչնչացնել կնոջ կյանքը և խեղել անհատականությունը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել երիտասարդ դերձակ Սիրան՝ պարզապես անհրաժեշտ է ենթարկվել զգացմունքներին և ամուսնանալ առաջին հանդիպած մարդու հետ, որն էլ, ըստ ժանրի դասական կանոնների, բոլորովին էլ այն չէ, ինչ ներկայանում էր սկզբում:

Իհարկե, իսպանացիներին կարելի է մեղադրել չափազանց մելոդրամատիկ լինելու մեջ: Նրանց սերիալները երբեմն զուրկ են զարմանքի ու լարվածության մթնոլորտի տարրերից: Այնուամենայնիվ, իսպանական սերիալները, մասնավորապես՝ վերոնշյալները, վստահաբար հեռու են դասական լատինաամերիկյան սերիալներից: 


Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…