«Խնդասգը». զրույց Բամբիռի նոր տեսահոլովակի մասին - VNews

«Խնդասգը». զրույց Բամբիռի նոր տեսահոլովակի մասին

բամբիռռռռռռ min - «Խնդասգը». զրույց Բամբիռի նոր տեսահոլովակի մասին

Համացանցում է Բամբիռ խմբի նոր տեսահոլովակը՝ «Խնդասգը» երգի հիման վրա: Երաժշտության ու խոսքերի հեղինակն է Նարեկ Բարսեղյանը. վերջինիս հետ էլ զրուցել ենք երգի ու տեսահոլովակի մասին:

«Երգը S.O.S. մինի-ալբոմից է. վերջինս բաղկացած է 3 երգից՝ « S.O.S», «Դիմակահանդես» և «Խնդասգը»: Դեռևս, նշվածներից միայն երրորդն ունի իր տեսահոլովակը: Երգը ձայնագրել ենք պատերազմից առաջ՝ համավարակի պայմաններում: Այսօր թեման առավել քան արդիական է թե՛ լոկալ, թե՛ համաշխարհային իրադարձությունների ֆոնին. այդ էր պատճառը, որ որոշեցինք արագացնել տեսահոլովակի պատրաստման աշխատանքներն ու հնարավորինս շուտ այն ներկայացնել լսարանին»…. 

Հրանտի հետ համագործակցության մասին…

«Երկար ժամանակ էր, ինչ ուզում էինք համագործակցել հիփ-հոփ արտիստի հետ, սակայն մեզ համար կարևոր էր, որ այդ համագործակցության հիմքում լինի սոցիալ-քաղաքական թեմա, քանի որ հիփ-հոփն առավել մեծ ուժ է ստանում հենց այդ պարագայում: Համագործակցեցինք Հրանտի հետ, որն էլ հեղինակն է երգի իր հատվածների»:

Նարեկը նաև «Armenia Vibes»-ի կազմակերպիչն է. դա մի ուրօրինակ նախագիծ է՝ համերգ-դրամահավաք, որն ուղղված է վիրավոր զինվորների բուժմանն ու պատերազմից տուժած ընտանիքների օգնությանը: Նախագծի շրջանակներում ընդհանուր առմամբ հավաքվել է ավելի քան 30.000 դոլար: Այսօր կայքում տարբեր բաժիններ կան, բայց հիմնական գործունեությունը «Vibes Session»-ներն են, որոնց մասնակցում են տարբեր երաժշտական խմբեր՝ 30 րոպե տևողությամբ համերգներով: Նարեկի խոսքերով՝ հենց այդ նախագծի շնորհիվ հավաքվել է մի ստեղծագործական թիմ, որի անդամներից Արամ ՕԿմենը և Արտուշ Բաղրամյանն էլ աշխատել են «Խնդասգը» երգի տեսահոլովակի վրա:

Երգի ուղերձի մասին…

«Կան բաներ, որոնք մեզ, սովորաբար, ներկայացվում են, որպես միանշանակ ճշմարտություն, սակայն, երբ մենք իմանում ենք իրական ճշմարտության մասին, նախ ծիծաղում ենք դրա վրա, ապա սկսում ենք կռիվ տալ դրա հետ, իսկ վերջում սկսում ենք ընդունել այն. ես ուզում եմ, որ մեր հասարակությունն ավելի բաց լինի, և ցանկացած տեղեկատվություն լսելիս չընդունի այն, որպես միանշանակ ճշմարտություն. չէ՞ որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ անդադար կարող ենք հանդիպել մանիպուլյացիաների: Պետք է լինել արթուն ու զգոն. դա է թե՛ անհատի, թե՛ ժողովրդի առավել ուժեղ դառնալու բանալին»… 

Տեսահոլովակը՝


Տեսահոլովակ, որը Գինեսի ռեկորդ է սահմանել

«Թամզարա». Արամ MP3 և Գուրգեն Դաբաղյան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը

Voyou-ի և Ladaniva-ի նոր տեսահոլովակը

Կոմիտասի «Զուլոն»՝ նոր մեկնաբանությամբ

Դուա Լիպան ներկայացրել Է Կիևում նկարահանված նոր տեսահոլովակ

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

Նոր ֆիլմ՝ «Հրաշագործն Օզ երկրից» գրքի հիման վրա

Հեռուստաներկայացում՝ Վանաձորի մայր թատրոնում [պրեմիերա]

I Am Greta. դոկումենտալ ֆիլմ էկոակտիվիստուհու մասին

Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի»-ն արդեն Ռուսաստանի կինոթատրոններում է

Սևակ Ամրոյանի տեսահոլովակը՝ նվիրված հրամանատարին

«Հարսանիք թիկունքում» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է [լուսանկարներ]

2020 թվականի ամենադիտված տեսահոլովակները YouTube-ում

«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը