«Ծաղրասարյակ սպանելը» կամ երբ մի գիրքը կարող է փոխել ողջ կյանքդ - VNews

«Ծաղրասարյակ սպանելը» կամ երբ մի գիրքը կարող է փոխել ողջ կյանքդ

zangak - «Ծաղրասարյակ սպանելը» կամ երբ մի գիրքը կարող է փոխել ողջ կյանքդ

Աշխարհում լավ գրքեր շատ կան: Սակայն քիչ են այն գրքերը, որոնք անպայմանորեն ու անդառնալիորեն փոխում են ընթերցողի կյանքը, հոգին ու միտքը:

Այդպիսի մի գիրք է «Ծաղրասարյակ սպանելը…» (To kill a mockingbird): Այն ամենաշատ վաճառված գրքերից մեկն է ողջ աշխարհում:

Հեղինակը համեստ ու լռակյաց մի կին է՝ Հարփըր Լի: Լռակյաց որովհետև 1960 թ. հրատարակված, իրեն Պուլիցերյան գրական մրցանակ բերած, ապա շատ հայտնի ու սիրելի ֆիլմ դարձած այս վեպից հետո նա 50 տարուց ավել լռեց՝ ոչ մի գիրք չգրեց այլևս: «Ես հույս ունեի, որ քննադատներն ինձ արագ ու անցավ կոչնչացնեին, բայց միևնույն ժամանակ ես հույս ունեի՝ ընթերցող գտնել, ում գիրքը դուր կգար. այդ դեպքում ես կկարողանայի գրելը շարունակել: Արդյունքում ես ստացա ավելին, քան սպասում էի, բայց հենց դա ինձ ավելի վախեցրեց», – խոստովանում է Հարփըր Լին:

Ամենևին հեշտ չէ՝ առաջին իսկ գործով աշխարհի ընթերցողների սրտերը գրավել ու հետո ստեղծագործելու համարձակություն ունենալ: Վախ կա՝ հիասթափեցնելու: Գրողական ողբերգությո՞ւն, թե՞ երջանկություն՝ մի գրքով հավերժ մնալ գրականության պատմության մեջ:

3daa05896353cb75516617b0e2167f1a

Սյուժե

Վեպի գործողությունները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հերոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին` սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությունը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Եվ ի վերջո, տող առ տող, վեպի ասես պարտադրող ինքնաքննության ճանապարհով համաձայնում ես երեխայի այն վերլուծությանը, որին նա հանգում է երեք տարվա փորձառության, իսկ դու` ընթերցանությունից ստացած հոգեկան փորձի արդյունքում. «Մենք դեռ էլի ենք մեծանալու, բայց մեզ սովորելու քիչ բան է մնացել… թերևս միայն հանրահաշիվ»:

Ի դեպ, գիրքը 2015 թ. լույս է տեսել հայերեն հրաշալի թարգմանությամբ:

 

 


Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

Կարդա՞նք Հայկ Համբարձումյանի հետ… [Տեսանյութ]

Կոմիտասը բոլորինն է [վիդեոշարք սիրուն]

Արթուր Մեսրոպյան. Թռչող տունը [բանաստեղծություններ]

Զանգակի 2018-ի 10 բեսթսելլերները [գեղարվեստական գրականություն]

Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ. Հայկ Համբարձումյան [նոր գիրք էպոսի մասին]

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ալարկոտ մարդիկ մեկ նախադասությամբ նկարագրում են հայտնի գրքերը

10 հայտնի գիրք, որոնց նախնական վերնագիրն այլ էր

Փաստեր Գրեգորի Պեկի մասին

Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը

Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության. ժողովածու բոլորի համար