Կցուցադրվի Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը - VNews

Կցուցադրվի Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը

05 6 - Կցուցադրվի Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող եք տեսնել նաև կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողոս Նիկողոսյանն է. այս մասին հայտնում է տուն-թանգարանը:

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը և քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանը վաղեմի ընկերներ էին: Այդպիսով, կոմպոզիտորի մահվան լուրը ստանալով՝ Նիկողոս Նիկողոսյանը իր պարտքը համարեց ստեղծել վերջինիս հետմահու դիմակը:

Հետագայում, քանդակագործի մահից հետո, երբ Արամ Խաչատրյանի անվ. տրիոն հանդես էր գալիս «Nico» գեղարվեստի պատկերասրահի  համերգային սրահում, տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հանդիպեց պատկերասրահի տնօրեն, քանդակագործի դուստր Գայանե Նիկողոսյանին, և նրանք եկան համաձայնության՝ հիշյալ դիմակը Երևան տեղափոխելու և տուն-թանգարանում ցուցադրելու: