Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է չորս պրեմիերա - VNews

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է չորս պրեմիերա

dert - Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է չորս պրեմիերա

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում աշխատանքների ակտիվ փուլ է: Թատրոնում ոչ միայն վերականգնել են նախորդ տարի ունեցած ներկայացումները, այլև պատրաստվում են պրեմիերաների:

Երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը բեմադրում է ներկայացում, որը կկոչվի «Չսեր»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ հանդիսատեսի դատին կներկայացվի դասական գործ՝ Մոլիերի «Սկապենի արարքները»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կբեմադրի ևս մեկ ներկայացում, որը կոչվում է «Ծիծաղի ակադեմիա»: Հունիս ամսին էլ Ի. Հարությունյանի բեմադրությամբ բեմում կլինի տարիներ առաջ թատրոնում հաջողություն ունեցած «Ինչ տեսավ սպասավորը» ներկայացման նոր տարբերակը: