Համագործակցություն. Լույս է տեսել Վիկտոր Բորիսով-Մուսատովի ծննդյան 150-ամյակին նվիրված ծավալուն կատալոգը - VNews

Համագործակցություն. Լույս է տեսել Վիկտոր Բորիսով-Մուսատովի ծննդյան 150-ամյակին նվիրված ծավալուն կատալոգը

սղցդֆգ - Համագործակցություն. Լույս է տեսել Վիկտոր Բորիսով-Մուսատովի ծննդյան 150-ամյակին նվիրված ծավալուն կատալոգը
Լույս է տեսել 19-րդ դարի ռուս նշանավոր գեղանկարիչ Վիկտոր Բորիսով-Մուսատովի ծննդյան 150-ամյակին նվիրված ծավալուն կատալոգը, որտեղ ներառված են մասնավոր հավաքածուներից և ԱՊՀ երկրների մի շարք թանգարաններից ընտրված նկարչի վրձնին պատկանող ստեղծագործությունները,- գրված է

Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում։

Ստեղծագործությունների թվում են նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող 3 աշխատանքներ։

Կատալոգը տպագրել է «Ռադիշչևի թանգարանի ընկերների միավորում» սոցիալ-մշակութային ոլորտի զարգացման Սարատովի մարզային հասարակական կազմակերպությունը: