Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին - VNews

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին

«Միայն սնանկ պետություններն են դիմում պատերազմի՝ որպես վերջին միջոց: Պատերազմը պարտվող և հուսահատ խաղամոլի վերջին հաղթաթուղթն է, խաբեբաների ու խարդախների նողկալի շահարկումը»:

Ռոմեն Ռոլան, ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր, ակնարկագիր և արվեստաբան

 

«Պատերազմի հաճույքը զգալը զինվորի համար վաստակ է, սպայի համար վտանգավոր հատկանիշ և պետական ​​գործչի համար անկասկածելի հանցագործություն»:

Ջորջ Սանտայանա, իսպանական ձագում ունեցող ամերիկացի փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ

 

«Նրանք, ովքեր պատերազմի դաշտում են, ամենահիասքանչ մարդիկ են, և որքան մոտենում ես առաջնագծին՝ այնքան ավելի հիանալի մարդկանց ես հանդիպում այնտեղ: Սակայն նրանք, ովքեր սկսում են պատերազմը, բռնկում և վարում, խոզեր են, որոնք մտածում են միայն տնտեսական մրցակցության մասին, որը կարելի է կանխիկացնել պատերազմի միջոցով: Կարծում եմ, յուրաքանչյուր ոք, ով շահում է պատերազմից և նպաստում դրա հրահրմանը, պետք է գնդակահարվի պատերազմական գործողությունների հենց առաջին օրը իր իսկ երկրի ազնիվ քաղաքացիների վստահելի ներկայացուցիչների կողմից, որոնց և ուղարկում է պատերազմելու»։

Էռնեստ Հեմինգուեյ, նշանավոր ամերիկացի գրող և լրագրող

 

«Խաղաղության շրջանում վախկոտությունն ու խարդախությունը արմատավորվում են: Մարդն իր բնույթով խիստ հակված է վախկոտության և անամոթության և հիանալի գիտի դա: Այդ իսկ պատճառով, թերևս, նա այդքան կարոտ է պատերազմին և այնքան է սիրում այն՝ զգում դրա մեջ եղած դեղամիջոցները: Պատերազմը զարգացնում է եղբայրական սերը և միավորում ժողովուրդներին»:

Ֆյոդոր Դոստոևսկի, ռուս մեծ գրող, գրականագետ, մտածող, փիլիսոփա և հրապարակախոս

 

«Պատերազմի էությունը ոչ միայն մարդկային կյանքի, այլ նաև մարդու աշխատանքի պտուղների ոչնչացումն է: Պատերազմը փշրվելու, ստրատոսֆերա ցողելու, ծովային նյութերի խորքում խեղդվելու միջոց է, որը կարող է բարելավել մարդկանց կյանքը և դրանով իսկ նրանց ավելի խելացի դարձնել»:

Ջորջ Օրուել, անգլիացի սատիրիկ գրող և լրագրող

 

«Պատերազմը արկած ու քաջագործություն չէ: Պատերազմը հիվանդություն է: Տիֆի նման»:

Անտուան ​​դը ՍենտԷքզյուպերի, ֆրանսիացի գրող, պոես և պրոֆեսիոնալ օդաչու

 

«Եթե մենք չավարտենք պատերազմը, պատերազմը կավարտի մեզ»։

Հերբերտ Ուելս, անգլիացի ֆանտաստ գրող և հրապարակախոս

 

«Ես ուզում եմ, որ սերը դեպի խաղաղություն դադարի ժողովուրդների համար երկչոտ ձգտում լինելուց, որից նրանք սարսափում են, տեսնելով պատերազմի աղետը, այլ դառնա ազնիվ խղճի անսասան պահանջ»:

Լև Տոլստոյ, ռուս և համաշխարհային խոշորագույն լուսավորական, գրող ու կրոնական մտածող


Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Համաշխարհային գրականության 5 պատերազմական վեպ, որ պետք է ընթերցել

Հետպատերազմյան Գերմանիայի հոգևոր և մշակութային կյանքը

Պատերազմ և խաղաղություն. [Աֆորիզմներ]

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Հաղթանակի ճանապարհն ու դրա ընթացքում տեղի ունեցողը

5 կարևոր պատերազմական ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտել

Ալբերտի հոր բանաստեղծությունը․․․ [Ոգուն Մոնթեի երբ որ հանդիպես…]

Մորս [նամակ առաջնագծից]

Թիկունքում. Սահմանից հեռու, բայց զինվորի կողքին

Լևոն Արոնյան [պատերազմի վայրագությունները երկու կողմերին էլ վնաս են հասցնում]

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Թամար Ալեքսանյանը «Գրականության» ուսուցման դպրոցական նոր ծրագրի մասին…

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում