Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում - VNews

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Հայաստաննն min - Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ժամանակակից ճարտարապետության համար Եվրոպական միության «Միս վան դեր Ռոհեի մրցանակի» հավակնորդների առաջին ցանկը ներառում է 2018 թ.-ի հոկտեմբերից մինչև 2020 թ.-ի հոկտեմբեր ժամանակահատվածում կատարված 449 աշխատանք: Դրանք ներկայացնում են 41 երկրի 279 քաղաք: Ցանկում ներառված են աշխատանքներ Վրաստանից ու Ուկրաինայից, և, առաջին անգամ, Հայաստանից ու Մոլդովայից:

Համապատասխանության չափանիշներին բավարարել են տասներեք կրթական և քաղաքային նախագծեր՝ Ուկրաինայից, ութ բազմաբնակարան և քաղաքային նախագծեր՝ Վրաստանից, չորս կրթական նախագծեր՝ Հայաստանից, և մեկ մշակութային նախագիծ՝ Մոլդովայից (Քիշնևում Ստեղծարար արդյունաբերության կենտրոնը):

Հավակնորդների երկրորդ ցանկը կներառի 2020 թ.-ի նոյեմբերից մինչև 2021 թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները և կհանրայնացվի 2021 թ.-ի սեպտեմբերին:

Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ՝ ընդգծելով եվրոպական տարածքում կառուցված բացառիկ ճարտարապետական աշխատանքները: Այն շնորհվում է առանձին ճարտարապետական աշխատանքների, որոնք ի ցույց են դնում հայեցակարգային, սոցիալական, մշակութային ու տեխնիկական գերազանցություն և ազդում են եվրոպական քաղաքների ու գյուղերի կայուն զարգացման վրա:

Գլխավոր մրցանակից (60 000 եվրո) բացի կշնորհվի նաև Սկսնակ ճարտարապետի մրցանակ (20 000 եվրո):


Եվս երկու պատմամշակութային արգելոց Հայաստանում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հայերը Իրանում

Օտարները հայերի մասին ասում են…

Հայաստանի տեղը քարտեզի վրա

Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Արաքսի առասպելը…

Գնա՞նք Գյումրի…

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

Լավաշի տոնական օր